06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2014

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում: […]

Նախագահը Բրազիլիայում ՀՀ դեսպանին ազատելու մասին հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանի հետ պատերազմական հարաբերությունները վերսկսվում են. Պարույր Հայրիկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատեց, որ Ադրբեջանի հետ պատերազմական հարաբերությունները վերսկսվում են, սակայն Հայաստանի դաշնակից Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքում: Հայրիկյանի խոսքերով Հայաստանը փակուղային իրավիճակում է. “Եթե նրանք անշնորքաբար ասում էին , որ եթե Արցախում կռիվ կլինի մենք չենք կարող մասնակցել, բայց հիմա կռիվը Հայաստանի հետ է: Ստացվում է, որ […]

Ո՞ր մարզպետարաններն են յուրացրել պետբյուջեի գումարները.արձագանքում է դատախազությունը

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը օրերս ասուլիսում հայտարարեց,  որ ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում  բացահայտվել են խարդախության դեպքեր: Վերջինս չբացահայտեց այդ դեքպերը՝ խորհուրդ տալով դիմել համապատասխան մարմիններին: Henaran.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.   “ՀՀ գլխավոր դատախազությունում  2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների […]

Մարզադաշտ կառուցելուց 180 մարդ է զոհվել

Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ Քաթարում 2022թ. Աշխարհի առաջնության համար մարզադտ կառուցելու ժամանակ 2013թ. զոհերի թիվը անցնում է 180-ի սահմանը: 2 տարվա ընթացքում մրցաշարին նախապատրաստվելու համար իրականացվող շինարարության ժամանակ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 382-ի: Բայց իրականում վիճակը ավելի վատ է: Քաթարի ղեկավարությունը եւ ՖԻՖԱ-ն նշում են, որ իրենք ամեն ինչ անում են աշխատողների անվտանգությունը ապահովելու […]

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում այսպիսի տեղեկատվությամբ գրառում է արել. “Հունվարի 24-ին  Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ […]

Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին

  Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների […]

Ճանապարհները բաց են

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի