08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին:

ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:

Դեսպանը տեղեկացրեց, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:

Քննարկվեց Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանն ու Տյան Չանչունն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին:

Ի լրումն. ս.թ. փետրվարի 14-16-ը Հայաստան է ժամանելու Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ:  “Օրինաց երկիր” կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցության շրջանակներում Ջոու Լիին կընդունի նաև “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` քննարկելու համար երկկողմ համագործակցության հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ