07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանի քաղաքացին նոր օրենքով Ռուսաստանում կարող է մնալ առավելագույնը 90 օր. իրավաբան

“ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին”  եւ “ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին” դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները Մաքսային միության անդամ երկրների համար որեւէ բացառություն չեն նախատեսում։

Թեմայի շուրջ  այսօր կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը՝անդրադառնալով ՌԴ տարածքում  2014թ. հունվարի 10-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններին, ոոնք վերաբերում էին ՌԴ տարածքում գտնվողներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները, չեն կարող 90 օրից ավելի գտնվել ՌԴ տարածքում։ Նշված ժամկետի խախտման դեպքում, ընդգծել է նա, ՀՀ քաղաքացիները 3 տարվա ընթացքում չեն կարող  Ռուսաստան գնալ։

Լիլիթ Ներսեսյանը խոսել է նաև հնարավոր բացառությունների մասին, օրօնակ աշխատանքային պայմանագրեր, ուսման նպատակով Ռուսաստանում գտնվողներ և այլն:

Ի պատասխան այն հարցին, թե ինչի կհանգեցնեն օրենքների փոփոխությունները, փաստաբանն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն է օրինականացնել օտարերկրացի քաղաքացիների գտնվելու պայմանները Ռուսաստանի տարածքում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ