06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2014

Կիեւում ցուցարարները գրավել են նախարարության շենքը /վիդեո/

Կիեւում ցուցարարները գրավել են Մայդանի հարեւանությամբ գտնվող Ագրարային քաղաքականության նախարարության շենքը, գրում է РИАНовости–ն: Նախօրեին ցուցարարները գրոհել են տեղի պետական մարմինների շենքերը: Ուկրաինական որոշ քաղաքներում՝ Լվովում, Ռովնոյում, Իվանովո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, ցուցարարները գրավել են պետական շինություններ ու բարիկադներ կառուցել։ “Ինտերֆաքսն” էլ տեղեկացնում է, որ գիշերը ավարտվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդների միջեւ բանակցությունները, որի ընթացքում […]

Ինջիղուլյանը նամակ է փոխանցել ընտանիքին

Հունվարի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուիցչները այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:  ՛՛Հանդիպման ընթացքում, որը սվորական հերթականն էր ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվություն են փոխանցել, նամակներ, լուսանկարներ, ապա նրա նամակը փոխանցվել է իր հարազատներին երևանյան գրասենյակում՛՛,-պատմեց Զառա Ամատունին: Նա հավելեց նաև, որ բանակցություններ […]

“ՀՀՇ բառը նույնացվում է Լևոն Տեր–Պետրոսյանի անձի հետ”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Հոգնեցնող կրկնություններ… ՀՀՇ բառը նույնացվում է Լևոն Տեր–Պետրոսյանի անձի հետ, բայց այսօրվա ՀՀՇ–ում ուրիշ մարդիկ են…Կոմկուսի ամեն ինչը կա՝ հինը, նորը, առաջադիմականն ու նորը…Դատարանը Հնչակյանի պեչատը հանձնում է երիտասարդներին՝ տիկին Լյուդմիլան որոշում է վերակազմավորել իրավաբանորեն գոյություն չունեցող կուսակցությունը…Վազգեն Մանուկյանն ու Արշակ Սադոյանն ամբողջ օրը Հանրային խորհրդում իրար […]

Ինչ եղանակ է սպասվում

 Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին արևմտյան շրջաններում, 28-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում։ “Ժողովուրդ”-ին դիմած քաղաքացի Կարեն Քոչարյանը պատմեց, որ գնացել է Զովունու ճանապարհին գտնվող գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու։ Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թեւը։ Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն […]

Գազի պատճառով հացի արտադրամասները փակման եզրին են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում եւ Երեւանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլեւ ցածր կալորիականությունից։ “ՀՀ Կոտայքի մարզում գործող “Գառնու Սուրիկի լավաշ” գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. “Դեռ կարողանում […]

Ազգային պատկերասրահում գաղտնի ֆուրշեթ է կազմակերպվել. Հրապարակ

Երկու օր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում գաղտնի ֆուրշեթ է կազմակերպվել, որը չի լուսաբանվել, բայց որին մասնակցել են Հայաստան ժամանած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ՀՀ կառավարության մի շարք անդամներ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և այլք։  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

“Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող հակամարտել իրար հետ”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ իրենց հետ զրույցում խոսելով Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների հնարավոր լարվածության մասին, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է. “Չեմ կարծում, որ նրանք միմյանց դեմ կարող են պայքարել, նրանց տակ գտնվող բոլոր բուրգերը պետք է պայքարեն միմյանց դեմ, որովհետեւ ռեսուրսների որոշակի բաշխման խնդիր գոյություն ունի, բայց նրանք ցանկացած պարագայում կարող են նստել […]

Առաջիկայում թանկանալու է. Հայկական ժամանակ

Երևանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում։ Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է: ՛՛Ամեն տարի էլ սենց է լինում՝ Ամանորից հետո առևտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում։ Շատ ապրանքներ երկար ժամանակ է չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի