18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինջիղուլյանը նամակ է փոխանցել ընտանիքին

Հունվարի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուիցչները այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

 ՛՛Հանդիպման ընթացքում, որը սվորական հերթականն էր ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվություն են փոխանցել, նամակներ, լուսանկարներ, ապա նրա նամակը փոխանցվել է իր հարազատներին երևանյան գրասենյակում՛՛,-պատմեց Զառա Ամատունին:

Նա հավելեց նաև, որ բանակցություններ են վարվում իշխանությունների հետ ռազմագերուն երկրորդ երկիր տեղափոխելու ուղղությամբ: 

Հիշեցնենք, օգոստոսի յոթի լույս ութի գիշերը հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում:

 ՀՀ ՊՆ-ի իրականացրած հետաքննությունը հաստատեց նախնական վարկածը, որ զինվորը մոլորվել է տարածքում և պատահմամբ հատել սահմանը: ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի՝ հայրենիք վերադառնալու դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի լինի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ