06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2014

՛՛Հաճախ մեզ օգտագործում են կուսակցությունները՛՛

 ՛՛Մեզ հաճախ մեղադրում են, շատ ժամանակ մտածում են, որ այս կամ այն ուժն ենք ներկայացնում: Ասում են, որ մինչև  մեր գրպանին չեն կպնում, մենք չենք միանում պայքարին, մենք պարզապես խայծ ենք, որ հասարակության մեջ հետաքրքրություն առաջանա՛՛,-ասօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով ևս միացել է ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությանը: […]

Փնտրվում է…

Ուշադրություն, խնդրում են օգնել… Փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան): Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորելէ: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով:

Տարօրինակ չէ, որ Ծառուկյանը գնում է նախագահին դիմավորելու

՛՛Մեկ բառով չեմ կարող ասել՝ կողմ եմ, թե դեմ: Մենք վարվող քաղաքականությանը դեմ ենք հստակ, բայց որպեսզի այս ճահճային վիճակից դուրս գանք, պետք է լայն քաղաքական ու հանրային համախմբում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԲՀԿ-ն էլ ՀԱԿ-ի նման կարծում է, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու […]

“Չորրորդ նախագահը պիտի լինի ` Ֆրանկլին Ռուզվելտը” /վիդեո/

Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ աբկախ Հայաստանի հանրապետությունը դեռեւս նորմալ նախագահ չի ունեցել: “Երեք նախագահներն էլ արդեն ցուցադրել են իրենց տեսական մտքի ապրոբացիան: Նորից այս երեք նախագահներին նստելու հնարավորություն տալ չի կարելի: Չորրորդ նախագահը պիտի ուրիշ լինի` Ֆրանկլին Ռուզվելտը պիտի լինի մեր չորրորդ նախագահը կամ էլ Բիսմարկը պիտի լինի….’’,-նշեց Դավիթ Հակոբյանը: Մանրամասները` […]

“Ժնեւ 2”-ը մեկնարկել է

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված “Ժնեւ – 2”միջազգային համաժողովը, փոխանցում է НТВ-ն: Համաժողովին մասնակցում է 39 երկիր, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով չի մասնակցում համաժողովին, քանի որ հրավերը հետ էր կանչվել, այսօր հայտարարել է, որ Սիրիայի խաղաղ բանակցությունները հազիվ թե հաջողությամբ […]

Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես […]

Եվրամայդանում զոհվածներից մեկը հայ է /վիդեո/

Կիեւում ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով արդեն երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը, Украинская правда-ի փոխանցմամբ` հայ է՝ մոտ 30 տարեկան, Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշեւսկու փողոցում։  Հիշեցնենք, որ այսօր եւս բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ էր մահացել:

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ /վիդեո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ […]

Ադրբեջանական կայքն անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի Արմեն Սարգսյանին մատուցած թանկարժեք նվերին

Ադրբեջանական vesti.az անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի մատուցած թանկարժեք նվերին՝  Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան՝ Արմեն Սարգսյանին:  Կայքը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը, գտնվելով Լոնդոնում, իմացել է, որ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը շրջում է էժանագին մեքենայով եւ որոշել է նրան նվիրել  Rolls-Royce Phantom VI մեքենա, որի գինը կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի