Տարօրինակ չէ, որ Ծառուկյանը գնում է նախագահին դիմավորելու
՛՛Մեկ բառով չեմ կարող ասել՝ կողմ եմ, թե դեմ: Մենք վարվող քաղաքականությանը դեմ ենք հստակ, բայց որպեսզի այս ճահճային վիճակից դուրս գանք, պետք է լայն քաղաքական ու հանրային համախմբում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԲՀԿ-ն էլ ՀԱԿ-ի նման կարծում է, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու համար իշխանափոխություն է հարկավոր:
՛՛Ինչ երաշխիքներ կան, թե ով է գալու՛՛,-հարցնում է ԲՀԿ-ական Մելքումյանը, ում խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալը մեկ քաղաքական ուժ չի կարողանա, պետք է լայն կոնսոլիդացիա: ՛՛Պետք է կարողանանք այնպես անել, որ իշխանությունը փոխի իր քաղաքականությունը, լսի ու քննարկումներ անի: Մենք պետք է ճանապարհ անցնենք, հետո կյանքը կբերի այդ հարցի լուծմանը՛՛:
Իսկ վարչապետի փոփոխությամբ այս հարցվերը հնարավոր է լուծել: ՛՛Ոչ, մենք կարծում ենք, որ դա պետք է իրավիճակ փոխի: Համակարգային փոփոխություն է պետք՛՛:
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե ԲՀԿ-ը քննադատում է կառավարությանը, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնում է օդանավակայն՝ դիմավորելու նախագահ ՍերԺ Սարգսյանին.
՛՛Ես չեմ գտնում, որ որևէ հակասություն կա: ԲՀԿ-ն իր ռազմավարական ծրագրերն ունի ու տակտիկական քայլերը: Պարոն Ծառուկյանն արարողակարգային միջոցառումներին պետք է մասնակցի, նա Ազգային անվտանգության խորհրդի անդամ է՛՛: