06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2014

Ծննդյան օրը Հենոն փայլել է դաշտում /վիդեո/

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանին նախապատրաստվելու ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Թիմը մրցել է գերմանական ցածր լիգաներից մեկում հանդես եկող ՛՛Դույսբուրգի՛՛ հետ: ՛՛Բորուսիան՛՛ ջախջախել է մրցակցին 6-1 հաշվով:  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է առաջին խաղակեսին եւ դուբլի հեղինակ է դարձել: Հաջորդ հանդիպումը ՛՛Բորուսիան՛՛ կանցկացնի Գերմանիայի առաջնության շրջանակներում: 18-րդ տուրում սեփական հարկի տակ […]

Կյանքը տվեց հայրենի հողին. Արմենին հանձնեցին հողին /ֆոտո, վիդեո/

Այսօր Եռաբլուրում կայացավ ղարաբաղաադրբեջանական սահմանում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը: Նշենք, որ հուղարկավորությունը ընթանում էր զինվորական կարգով, հայրենիքի համար կյանքը զոհած Արմենը զինվորական հագուստով էր: Եռաբլուրում էին բարձրաստիճան զինվորականներ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, պատգամավորներ : Սեյրան Օհանյանը նշեց, որ թշնամին խաղաղ ճանապարհով չի ցանկանում հարցը լուծել եւ հերթական անգամ դիմեց նման գործողությունների: Նախարարը […]

Տրանսպորտը կթանկանա գարնա՞նը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը անդրադարձավ նաև տրոնսպորտի սակագնի թանկացման խնդրին: “Պաշտոնապես հայտարարություն չի եղել, որ երթուղայինների գինը գարնանը անպայման պետք է թանկանա”,-նկատեց փախքաղաքապետը, հավելելվ, որ  թանկացման ժամանակահատվածը նշող լրատվամիջոցները ուղղակի արտահայտում  են իրենց ենթադրությունները։ “Տրանսպորտի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի վերջին բաց և հրապարակային նիստից հետո, որևէ նորություն չունեմ ասելու”, – նշեց […]

Էրեբունիում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Եվրամայդանը դիմել է հայ համայնքներին

Նախօրեին լուրեր են տարածվել, որ Եվրամայդանում հայտնվել են հայ սադրիչներ` ի պաշտպանություն Յանուկովիչի, ովքեր վանկարկում են՝ “Ֆաշիզմը չի հաղթի”: Այս առթիվ Եվրամայդանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սադրիչները իրենց հետ բերում են նաև մի խումբ երիտասարդ հայերի՝ սադրիչ գործողություններ իրականացնելու համար: “Հայերին կոչ ենք անում թույլ չտալ, որպեսզի նրանց երեխաները նման մարդկանց կողքին […]

Մայդանում լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում /վիդեո/

՛՛Եվրամայդանում՛՛ կրքերը հատում են վտանգավորության սահմանը: Արդեն երրորդ զոհի անունն է հրապարակվում: Նախօրեին այստեղ լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում: Հիշեցնենք, մահացածներից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն է, ով վիրավորվել է գլխին եւ վզին ստացված կրակոցներից: Հավելենք, որ մինչեւ երեկ ուկրաինական իշխանությունները կտրուկ գործողությունների չէին անցնում ցուցարարների դեմ: Սակայն հունվարի 21-ից նախագահ Յանուկովիչի սթափության կոչերին զուգահեռ հրահանգ […]

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները։ Առնո Բաբաջանյանը մահացել […]

Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարություն. Քերի

ԱՄՆ պետքարտուղարՋոն Քերին Սիրիայի հակամարտության խաղաղկարգավորմանն ուղղված “Ժնեւ-2” միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է, որԲաշար Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարությքան կազմի մեջ, գրում է РИА Новости-ն: “Անցումային կառավարության կազմ չպետք է մտնեն մարդիկ, ովքեր կողմերիցմեկնումեկին չեն գոհացնում”,- ասել է Քերին:

Քաղաքական ագրեսիվ տարի` կա պատերազմի հավանականություն.աստղագետ/վիդեո/

Պատմաբան, աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փայտե կապույտ ձիու տարում Հայաստանում սպասելիք իրադարձությունների մասին: Անդրադառնալով քաղաքական սպասվելիք զարգացումներին, աստղաբանը մասնավորապես նկատեց, որ այս տարի իշխանությունը վերահաստատելու է իր դիրքերը. ”Ղեկավարները այս տարի դրսևորելու են ագրեսիվ քաղաքականություն: Շատ ակտիվ իրադարձություններով լեցուն տարի է սպասվում թե քաղաքական, թե տնտեսական տեսակետից: Բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի