06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2014

Ուկրաինայում ընդդիմադիրները մարզադաշտ են այրել

Հունվարի 19-ին Ուկրաինայում ընդդիմադիրները ներկա իշխանության դեմ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Սկզբնական շրջանում ցույցը խաղաղ բնույթ է կրել, բայց հետո ընդդիմադիրները անցել են ակտիվ գործողությունների: Միտինգից հետո առավել ծայրահեղական տրամադրություն ունեցողները հարձակվել են ոստիկանության վրա: Ցույցի առավել թեժ կետերից մեկն էլ եղել է Կիեւի ՛՛Դինամոյին՛՛ պատկանող Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտը: Բախումների հետեւանքով վնասվել են […]

Անտեղի արդարացումներ. Ֆինանսների նախարարությունը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել. Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող […]

Միտինգի մեխը Նաիրա Զոհրաբյանի թանկարժեք մուշտակն էր

Ամերիկահայ Համլետ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայացած  հանրահաքին: “Նայեցի միտինգի տեսագրությունը: Տպավորությունս ծանր է այն տեսանկյունից որ իրոք ժողովրդի վիճակը վիճակ չի: Այս անտանելի ցրտին ու վատ եղանակին այդքան մարդ փողոց է դուրս եկել պայքարի հույսով որ մի բանով լավացնի իր կյանքի պայմանները: Միակ արդյունքը այսօրվա այս միտինգից այն […]

Եգիպտոսում խոշոր վթարի արդյունքում 19 հոգի է մահացել

Եգիպտոսի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատար ավտոմեքենան: Բախման արդյունքում 19 հոգի մահացել է, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Հայտնի է դարձել, որ զոհերից հինգը կանայք են, երեքը` երեխաներ` 9, 6 եւ 3 տարեկան:

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:  Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ […]

“Ռոմանտիկները” ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Շվեդիայում /վիդեո/

Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկները» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։ Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։   Գոթենբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։ “ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐը” ֆիլմն […]

՛՛Տղուց տղա պիտի ծնվի՛՛ կամ ՛՛հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու՛՛

Հայաստանում աբորտները պայմանավորված են հիմնականում երեխայի սեռով: Սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը մեր երկրում բավական ընդգծված է: Վիճակագրական տվյալները դա հաստատում են սկսած 1993թվականից: Հիմա Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: Սրանք ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներն են, որը լրագրողներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը: ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի  կողմից 2011թվականին արված […]

Մի’ հապաղիր, արտագաղթիր … ինչ տվեց հունվարի 18-ը

”Հունվարի 18-ի հանրահավաքը, ինչպես և կանխագուշակել էինք, ոչինչ չտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Վերջինս նշեց, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հանրահավաքը վերաբերում էր մոտ 200 հազար մարդու, սակայն հրապարակում ընդամենը 7000-9000-ն էին: ”Իսկ եթե հանենք թոշակառուներին ու ոչ իշխանական կուսակցության անդամներին, որոնք ղեկավարվում էին ղեկավարության կոչերով, բուն հանրահավաքի մասնակիցների […]

Մի քանի հետաքրքիր փաստարկ

Սոցցանցերում շարունակվում է Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ քննարկումները: Հայկ Թամրազյանն այս առնչությամբ գրում է. ”Ընդամենը մի քանի ամիս առաջ Մաքսային միության թեման թոփ թեմա էր համարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լինում էին տարատեսակ քննարկումներ, տարբեր մակարդակի և հայացքներ կրող քաղաքական, հասարակական գործիչների կողմից, սակայն հարկ է նշել, որ սկզբունքորեն այդ քննարկումներն ուղեկցվում էին ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի