19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Ռոմանտիկները” ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Շվեդիայում /վիդեո/

Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկները» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։

Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։  

Գոթենբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։

“ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐը” ֆիլմն իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։

Գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև՝ Կարեն Խոսրովյանը, Դեվիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։

Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջուք է կազմակերպում, սակայն անհեթհեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։

Միջազգային ցուցադրություններից բացի ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև Երեւանում՝ կինոթատրոններում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ