20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Տղուց տղա պիտի ծնվի՛՛ կամ ՛՛հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու՛՛

Հայաստանում աբորտները պայմանավորված են հիմնականում երեխայի սեռով: Սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը մեր երկրում բավական ընդգծված է: Վիճակագրական տվյալները դա հաստատում են սկսած 1993թվականից:

Հիմա Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: Սրանք ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներն են, որը լրագրողներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը:

ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի  կողմից 2011թվականին արված hետազոտությունը ցույց է  տվել , որ Հայաստանում միջինը վեց անգամ ավել է տղա ունենալու ցանկությունը:

“Պիկը էս խնդրի գալիս է երրորդ չորորդ երեխաների վրա: Եւ դա բացատրվում է մի շարք պատճառներով: Առաջինը, որ տղան ընտանիքի շարունակությունն է, երկրորդ, որ պիտի պահի ծնողներիկն մեծ հասակում, երրորդ ժառանգության փոխանցումը: Էսպես մինչև քսան պատճառ կա”:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում աղջիկների համեմատությամբ` քառասուն հազար ավել տղա է ծնվել:

Հայրապետյանը փաստեց, որ չնայած վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում այս խնդիրը ավելի շատ նման է կապրիզի. ” Մարդկանց  մեջ տարածված է այն մտածելակերպը,  որ տղայից պետք է տղա ծնվի, այլ ձև չկա… Բա հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու և այլն…”: 

Հայրապետյանը գիտի, որ վերջերս Եվրոպայի խորհուրդը նշել է այն երկրների ցանկը, որտեղ այս խնդիրը առկա է` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և մի քանի Բալկանյան երկրներ:

՛՛Բժշկությունը չի կարող է կանխել այս խնդիրը, քանի որ սա զուտ սոցիալական և հոգեբանական խնդիր է՛՛,-հավելեց Գարիկ Հայրապետյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ