08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Որտե՞ղ է Հովհաննես Թամամյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 4 տարվա ազատազրկման դատապարտված եւ դեկտեմբերի 20-ին համաներմամբ կալանքից ազատված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, իրենց տեղեկություններով, այս օրերին գտնվում է Ծաղկաձորում: “Նա հանգստանում է իր առանձնատանը: Հիշեցնենք, որ Հ. Թամամյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար”,- գրում է թերթը։ Մանրամասները` թերթի […]

Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

 Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը “Նաիրի” բժշկական կենտրոնում է: “Նա հիվանդանոց է տեղափոխվել գիշերը, վերակենդանացման բաժանմունքում է, փակ գանգուղեղային տրավմա է ստացել, վիճակը կայուն է”,-ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Անատոլի Գնունին: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը երեկ վթարի է ենթարկվել, կային եւս երկու ուղեւոր: Այն հարցին, թե երգչուհու կյանքին վտանգ է սպառնում՝ բժիշկն ասաց, […]

Առողջապահության նախարարը դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել “Առավոտի” դեկտեմբերի 19-ի “Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ” հրապարակմամբ եւ նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։ […]

Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանը. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ըստ shamsyan.com-ի, Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]

Քոչարյանը ուղերձ հղի, որ ի՞նչ անի. Իրատես de facto

Տարին ավարտվում է, եւ ըստ “Իրատես de facto”-ի, այդպես էլ չհնչեց Վիկտոր Սողոմոնյանի խոստացած` Մաքսային միությանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի ուղերձը: Ու քանի որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը` “արդեն տասը տարի, հարյուր տասը տարի” չի պատասխանում թերթի հեռախոսազանգերին, փորձենք ինքնուրույն հասկանալ` ինչո՞ւ երկրորդ նախագահն այդպես էլ “չուղերձեց” Մաքսային միության յուր տեսլականը` հայ հանրությանը: ա) Ասելիք չկա: […]

Ծառուկյանը չի սիրում ֆուտբոլիստների. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,այսօր տեղի է ունենալու ՀԱՕԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրված տասը լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը։ Թերթի հիշեցնում է, որ  ոչ մի ֆուտբոլիստ այդ ցանկում չի ներառվել, ինչպես նախորդ տարի չէին ներառել շախմատիստներին, եւ դա արվել է ի հեճուկս Յուրի Վարդանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի։ Վաղն էլ տեղի է ունենալու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընտրված […]

Աղանդավորական կառույցի բացմանը կառավարության անդամներ են մասնակցելո՞ւ. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին “Կյանքի խոսք” աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատրաստվում է իր փառքի կոթող հանդիսացող շենքի բացմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ, ավագ ծառայողների հավաքի ժամանակ, Արթուր Սիմոնյանը ասել է, որ բացմանը լինելու են նաեւ հյուրեր կառավարությունից։ Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե սա զուտ աղանդի […]

Ո՞վ է խաբում` բանկը կամ խանութը

Ամանորի այս օրերին շատերն են շտապում նոր ապրանքներ գնել տան համար, եւ դա բնականաբար ապառիկով:Սակայն արի ու տես, որ միշտ չէ, որ  գովազդները համապատասխանում են իրականությանը: Հասնում ես խանութ՝ պարզվում է, որ եթե չունես մայրաքաղաքի հաշավառում, ուրեմն ապառիկիդ կանխավաճարը շատ պիտի լինի: “Կներեք, այս բանկը ձեզանից 126 հազար դրամ կանխավճար է պահանջում”,-ժպտադեմ ասում է խանութի […]

Էրոտիկ գիրք կարդալուց հետո զույգն այնքան է սեքսով զբաղվել, որ աղջիկը մահացել է /16+/

Շվեյցարիայի 31-ամյա բնակիչը մահվան է հասցրել ընկերուհուն այն բանից հետո, երբ կարդացել է “մոխրագույնի 50 երանգները” գիրքը: Զույգը որոշել է մազոխիստական սեքսով զբաղվել, սակայն ամեն ինչ ողբերգական ավարտ է ունեցել: 28-ամյա գերմանուհին հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում փայտե մահակի 123 հարվածի հետքերով: Հայտնի է, որ զույգը ծանոթացել էր ինտերնետի միջոցով: Տղան ասել է, որ աղջիկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված