16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

 Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը “Նաիրի” բժշկական կենտրոնում է: “Նա հիվանդանոց է տեղափոխվել գիշերը, վերակենդանացման բաժանմունքում է, փակ գանգուղեղային տրավմա է ստացել, վիճակը կայուն է”,-ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Անատոլի Գնունին:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը երեկ վթարի է ենթարկվել, կային եւս երկու ուղեւոր:

Այն հարցին, թե երգչուհու կյանքին վտանգ է սպառնում՝ բժիշկն ասաց, որ հստակ չի կարող ասել: “Միանշանակ չեմ կարող ասել, առայժմ վտանգ չկա, հիվանդի գիտակցությունը տեղն է, նա կոնտակտի մեջ է: Հետեւում ենք նրա առողջությանը”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մյուս երկուսին, ապա նրանք հրաժարվել են հոսպիտալացումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ