19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Հայաստանը կրկին պարտվեց

1 օրում հանգստանալուց հետո Անթալիայում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի ընտրանին էր: Ցավոք այս անգամ նույնպես Հայաստանի հավաքականը պարտություն կրեց: Գրանցվեց 3-1 հաշիվը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մեյերի հետ: Ոչ ոքի ավարտվեց նաեւ Գաբրիել Սարգսյանի պարտիան ազգությամբ վրացի շախմատիստ Բարամիձեի հետ: Իսկ ահա Սերգեյ […]

Կիեւը կվերսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ. Յանուկովիչ

Ուկրաինան մոտ ժամանակներս կվերսկսի բանակցությունները Եվրամիության հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ազատ առեւտրի գոտու հարցերի շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, տեղեկացնում է РИАНовости–ն: Նախագահի խոսքով` ինքը հեռախոսազրույց է ունեցել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ եւ նրանք համաձայնոթւյան են եկել, որպեսզի Ուկրաինայի պատվիրակությունը մեկնի Բրյուսել` […]

Գնել է ապագայի կաթ. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” մայրաքաղաքի խանութներում վաճառվող մթերքների եւ հատկապես կաթնամթերքի հանդեպ բնակչության առանց այդ էլ խաթարված վստահությունը հերթական փորձությանն է ենթարկվել վերջերս ի հայտ եկած բացահայտումների լույսի ներքո, երբ կաթի մեջ որդ էր հայտնաբերվել։ Գնորդներից մեկին էլ զարմացրել է այն հանգամանքը, որ ամբողջ երեք տուփ կաթ գնելուց հետո տանը հայտնաբերել է անհեթեթության հասնող իրողություն. միանգամայն […]

Հայերենը սփյուռքի դպրոցներում օտար լեզո՞ւ. Հայոց աշխարհ

   Ի՞նչ լեզուներով է խոսում Սփյուռքը։ Սփյուռքը այսօր խոսում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն եւ այլն։ Ըստ երեւույթին, օտարախոս Սփյուռքը առավելապես խոսում է հնդեվրոպական լեզուներով՝ սլավոնական, անգլո-սաքսոնական, լատինական եւ այլն։ Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ հայերենն էլ հնդեվրոպական լեզու է, ուրեմն նույնանման տրամաբանություն կա երեխաների խոսած լեզվի եւ հայերենի միջեւ, […]

Քոչարյանը նեղացել է Պուտինից. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել  է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: “Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ […]

ՄԻԱԿ-ի նախկինը Որոտանի ՀԷԿ-ի տնօրեն. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով` “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստանն” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք” ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է “Որոտանի հէկերի համալիր” ՓԲԸ ղեկավար։ Որոտանի հէկերի համալիրը  ձեռք է բերում ամերիկյան “Կոնտուր Գլոբալ” ընկերությունը 180 մլն դոլարով։  Արա Հովսեփյանը թերթի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը […]

Ե՞րբ է հաստատվելու ՄՄ ճանապարհային քարտեզը. Իրավունք

“Իրավունքի” տեղեկություններով, Մաքսային միության “Ճանապարհային քարտեզը” հաստատվելու է դեկտմբերի 5-ին: Այն, որ լրջագույն եւ ծավալուն նախապտրաստական աշխատանք է ընթանում, երեւում էր Վլադիմիր Պուտինի հետ միասին ժամանած պատվիրակության առավել քան ներկայացուցչական կազմից՝ բազում նախարարներ, տարածքային ղեկավարներ, իսկ Գյումրի ժամանած գործարարները 60-ից ավելի էին: Մանրամանսրեը թերթի այսօրվա համարում:

Ղուկասյանը փնթփնթալով հեռացել է. Ժողովուրդ

Ռուսական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Գյումրիում երեկ փորձել էր հարգել-պատվել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրների՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից դուրս գալիս Ղուկասյանը փորձել է մոտենալ մի քանի ռուս պաշտոնյաների, սակայն արժանացել է վերջիններիս թիկնապահների դիմադրությանն ու հետ մղվել։  Քանի որ Ղուկասյանը ոչ Շիրակի մարզպետարանի, ոչ էլ Գյումրու քաղաքապետարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի