13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գնել է ապագայի կաթ. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” մայրաքաղաքի խանութներում վաճառվող մթերքների եւ հատկապես կաթնամթերքի հանդեպ բնակչության առանց այդ էլ խաթարված վստահությունը հերթական փորձությանն է ենթարկվել վերջերս ի հայտ եկած բացահայտումների լույսի ներքո, երբ կաթի մեջ որդ էր հայտնաբերվել։

Գնորդներից մեկին էլ զարմացրել է այն հանգամանքը, որ ամբողջ երեք տուփ կաթ գնելուց հետո տանը հայտնաբերել է անհեթեթության հասնող իրողություն. միանգամայն պատահաբար նկատել է, որ արտադրման ամսաթիվը թվագրված է “նոյեմբերի 30-ով”, այն դեպքում, երբ այդ կաթերը խանութից գնել էր նոյեմբերի 29-ի առավոտյան:

“Փաստորեն ես ապագայում արտադրված կաթ եմ գնել, հիմա եմ հասկանում՝ ինչու ՝ կաթի գինն այսքան բարձրացել”,-ասել է գնորդը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ