22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կիեւը կվերսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ. Յանուկովիչ

Ուկրաինան մոտ ժամանակներս կվերսկսի բանակցությունները Եվրամիության հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ազատ առեւտրի գոտու հարցերի շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, տեղեկացնում է РИАНовостиն:

Նախագահի խոսքով` ինքը հեռախոսազրույց է ունեցել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ եւ նրանք համաձայնոթւյան են եկել, որպեսզի Ուկրաինայի պատվիրակությունը մեկնի Բրյուսել` շարունակելու բանակցությունները Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ:

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ բանակցություններն իր կարծիքով բավական ծանր կլինեն:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցնելու մասին նախագահի հայտարարություններից ի վեր Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում: Հազարավոր մարդիկ դուսր են եկել փողոց` պահանջելով եվրաինտեգրացում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ