Քոչարյանը նեղացել է Պուտինից. Հրապարակ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից:
Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: “Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երեւան”,- արձանագրեց թերթի զրուցակիցը:
Ի դեպ, երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Ծառուկյանին, ի տարբերություն Քոչարյանի, չեն հրավիրել պաշտոնական ճաշին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ Երեւան էր ժամանել Մեդվեդեւը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին: Սակայն ավելի ուշ պարզվեց՝ Ծառուկյանին հրավիրել են, եւ նա ներկա է եղել ճաշկերույթին:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: