07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Հայաստանի եւ Իրաքի արտգործնախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։ ։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև […]

Հայաստան-Կանզաս գործընկերությունը 10 տարեկան է

 Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում տեղի կունենան Կանզասի պատվիրակության […]

Ով կփորձի խանգարել Ուրիխանյանին

՛՛Միշտ քննադատել եմ տարբեր բացասական երևույթներ ու խոսել ժողովրդի շահից: Իհարկե, իմ քաղաքական գործունեության ու սուր ելույթների պատճառով տուժում են որոշ անձնական շահեր հետապնդող մարդիկ, և դրանք (ինձ լավ հայտնի է,թե ովքեր), քանի որ ուրիշ ճար չունեն, սկսում են լրատվական դաշտում խղճուկ ինտրիգներ անել: Բնական է, որ բանի տեղ չեմ դնում, չնայած հայտնի է թե՛ հեղինակը, […]

ԱԺ դատարկ դահլիճում ոչ պակաս կարեւոր հարց են քննարկում /վիդեո/

Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հարցի քվեարկությունը կազմակերպվելու է վաղը:  Երբ խորհրդարանն անցավ այլ հարցերի, ԱԺ նիստերի դահլիճը դատարկվեց: Գրեթե բոլոր պատգամավորները լքեցին դահլիճը: Յուրաքանչյուր խմբակցությունից դահլիճում մեկ ներկայացուցիչ էր ներկա: Ի դեպ, այդ ժամանակ քննարկվում էր ոչ պակաս կարևոր հարց՝ Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:  […]

Հացի կրիմինալ գին

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  հացի շուկայի մասին: Արմեն Պողոսյանն նկատեց , որ Հայաստանում մեկ անձն օրական օգտագործում է չորս հարյուր գրամ հաց, ինչն անթույլատրելի է և խոսում է բնակչության աղքատության, անվճարունակության  և ոչ ճիշտ սննդակարգի մասին: Սովորաբար անհրաժեշտ է, որպեսզի երեխան օրական 50-60, իսկ մեծահասակը` 100-200 գրամ հաց […]

Մեկ անչափահաս է բերման ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս եւ հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 1801 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի եւ 1801 հոդվածի 11-րդ […]

Լավ օրից չի, որ վաճառում ենք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր Ազգային ժողովում նախ չէր ցանկանում խոսել ՛՛Հայռուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին՝ պատճառաբանելով, որ տնտեսագետ չէ:  Սակայն Հարությանյանը նշեց, որ որպես քաղաքացի կարծում է, որ լավ օրից չէ այդ վաճառքը: ՛՛Դրանք միջպետական հարաբերություններ են: Օրինակ երեկ լսեցի, որ գազի, բենզինի ներկրման վրա Ռուսաստանը մաքսատուրք չի պահանջելու, հիմա […]

Բողոքը Պուտինի դեմ չէր, Սերժ Սարգսյանի հրաժարականը չէին պահանջում.ակտիվիստներ /վիդեո/

Ազատության հրապարակում “Արժանապատիվ հայրենիք” նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիսում տարածեցին հայատարարություն, որ երեկ՝ ՌԴ նախագահ Պուտինի այցի օրը կազմակերպված բողոքի երթը  նախատեսված էր ավարտել նամակների հանձնմամբ կառավարություն, ԱԺ եւ նախագահական: “Երթն արգելվեց օրենսդրության կոպիտ խախտումներով, որից հետո մոտ 200 քաղաքացիների տեղափոխեցին ոստիկանություն` խախտելով մարդու ազատ տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու եւ մի շարք այլ իրավունքներ: Մենք դատապարտում […]

Թմրանյութի աննախադեպ քանակ է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, ինչն, ըստ  ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է այս տարվա ընթացքում. “Օրերս հայտնաբերել ենք թմրանյութի ապօրինի տեղափոխման 2013 թվականի ընթացքում ամենախոշոր խմբաքանակը: Իրացնելով օպերատիվ տվյալները` “Զվարթնոց”  օդանավակայանի բեռնային համալիրում կանխվել է շուրջ 8կգ թմրանյութի արտահանման փորձ: Իրանի մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի