22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ օրից չի, որ վաճառում ենք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր Ազգային ժողովում նախ չէր ցանկանում խոսել ՛՛Հայռուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին՝ պատճառաբանելով, որ տնտեսագետ չէ:  Սակայն Հարությանյանը նշեց, որ որպես քաղաքացի կարծում է, որ լավ օրից չէ այդ վաճառքը:

՛՛Դրանք միջպետական հարաբերություններ են: Օրինակ երեկ լսեցի, որ գազի, բենզինի ներկրման վրա Ռուսաստանը մաքսատուրք չի պահանջելու, հիմա գուցե սա դրական է, գուցե բացասական է, ես չեմ կարող այսօր հստակ ասել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:

Դիտարկմանը, թե կարծես ՀՀ իշխանությունները վաճառում են անհնար և հնարավոր ցանկացած բան, ՀՀԿ-ական պատգամավորը այսպես պատասխանեց. ՛՛Ես չեմ կարծում, որ ամեն ինչ վաճառում են: Հիմա հա, տնտեսական որոշումները քաղաքականի հետ ունեն շաղկապներ, բայց սպառիչ պատասխան, ելնելով գործարքի ներքին բովանդակությանը ծանոթ չլինելու հանգամանքով, չեմ կարող կոնկրետ բան ասել: Ամեն դեպքում լավ օրից չէ, որ մենք մեր քսան տոկոսը վաճառում ենք, սրա մասին բոլորը կարող են ասել, որովհետև մարդը երբեք ապրանքը, սկսած բնակարանից, լավ օրից չի վաճառում, ուրեմն եթե վաճառում ենք, ունենք դժվարություններ՝ բյուջեի հետ կապած, տնտեսության, բանակի պահելու հետ կապված: Ես սրա համար ծափահարութուններ չեմ անում, չեմ ուրախանում, տխրում եմ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ