23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հացի կրիմինալ գին

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  հացի շուկայի մասին: Արմեն Պողոսյանն նկատեց , որ Հայաստանում մեկ անձն օրական օգտագործում է չորս հարյուր գրամ հաց, ինչն անթույլատրելի է և խոսում է բնակչության աղքատության, անվճարունակության  և ոչ ճիշտ սննդակարգի մասին:

Սովորաբար անհրաժեշտ է, որպեսզի երեխան օրական 50-60, իսկ մեծահասակը` 100-200 գրամ հաց օգտագործի: Սննդակարգում ամենաշատը պետք է գերակշռեն միրգը, բանջարեղենը և կաթնամթերքը:

Արմեն Պողոսյանը կարծում է , որ հացը պետք է  չափավոր օգտագործվի, իսկ հացի շատ սպառումը վատ ապրուստից է գալիս, և մենք այսօր օգտագործում ենք այնքան հաց, որքան սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում գտնվող երկրները:

Արմեն Պողոսյանն ասաց, որ Հայաստանի ցորենի  վաթսունհինգ տոկոսը ներկրվում է, քանի որ մեր ունեցած հացի պաշարները չեն բավարարում. “Սրան զուգահեռ մեզ մոտ առկա է հացի գնի կրիմինալ  թանկացում: Մենք  իբրև հաց ենք գնում, սակայն մեր գնածը մեծամասամբ օդ է”,-ասաց Արմեն Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ