23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ով կփորձի խանգարել Ուրիխանյանին

՛՛Միշտ քննադատել եմ տարբեր բացասական երևույթներ ու խոսել ժողովրդի շահից: Իհարկե, իմ քաղաքական գործունեության ու սուր ելույթների պատճառով տուժում են որոշ անձնական շահեր հետապնդող մարդիկ, և դրանք (ինձ լավ հայտնի է,թե ովքեր), քանի որ ուրիշ ճար չունեն, սկսում են լրատվական դաշտում խղճուկ ինտրիգներ անել:

Բնական է, որ բանի տեղ չեմ դնում, չնայած հայտնի է թե՛ հեղինակը, թե՛ հրահրողը, թե՛ կատարողը, ինչպես նաև աշխարհագրական դիրքը, որտեղ այդ կիսատ ինտելեկտով մարդիկ փորձել են ՛՛եփել՛՛ այդ ճաշը:

Իսկ գրում եմ ոչ թե դրանց` այլ հանրության համար: Լա՛վ իմացեք, քանի դեռ կա ուժ ու եռանդ, պայքարս պրոբլեմների դեմ շարունակվելու է, իսկ ով փորձեց խանգարել` պատասխանը հենց ժողովրդից կստանա՛՛,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, թե սրվել են իր ու Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ