06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բողոքը Պուտինի դեմ չէր, Սերժ Սարգսյանի հրաժարականը չէին պահանջում.ակտիվիստներ /վիդեո/

Ազատության հրապարակում “Արժանապատիվ հայրենիք” նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիսում տարածեցին հայատարարություն, որ երեկ՝ ՌԴ նախագահ Պուտինի այցի օրը կազմակերպված բողոքի երթը  նախատեսված էր ավարտել նամակների հանձնմամբ կառավարություն, ԱԺ եւ նախագահական:

“Երթն արգելվեց օրենսդրության կոպիտ խախտումներով, որից հետո մոտ 200 քաղաքացիների տեղափոխեցին ոստիկանություն` խախտելով մարդու ազատ տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու եւ մի շարք այլ իրավունքներ:

Մենք դատապարտում ենք ոստիկանության երեկվա գործողությունները եւ սթափության կոչ անում:

Մեր գործողությունները շարունակական են լինելու, որ կասեցնենք Հայաստանի բռնակցումը Մաքսային միությանը եւ համախմբելու ենք քաղաքացիներին մեր գաղափարների շուրջ”,-ասված է հայտարարության մեջ: Ակտիվիստները հավաքից երկու ժամ առաջ իրազեկել էին ոստիկանությանը:

Վրեժ Զատիկյանն էլ անդրադարձավ լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք ներկայացրել էին, թե բողոքի ակցիան ընդդեմ Պուտինի էր:

“Դեկտեմբերի 2-ն էին ընտրել, որովհետեւ 1920 թվականին այդ օրը Հայաստանը կորցրեց իր անկախությունը` մտնելով Խորհրդային Միության կազմի մեջ, ուստի մենք  ակցիայի համար հենց այդ օրը ընտրեցիքն, որ նորից նման բան չկրկնվի”,-ասաց Զատիկյանը:

Ի դեպ, ըստ նախաձեռնության անդամների, առայժմ  իրենց պահանջներում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ