10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Մենք չէինք գտնի զինվորին սպանված, եթե…պաշտոնանկություններ կլինեն /լրացված/

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում թեմայով լսումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ՊՆ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց երեկվա ցավալի միջադեպի մասին:   ՛՛Դեռևս մեր հասարակության մեջ և նաև բանակում գոյություն ունեն այնպիսի երևույթներ, ինչպիսին է թաքցնելը, չզեկուցելը ժամանակին, քո ուժերով խնդիրները լուծելու սկզբունքին դավանելը: Կարծում են, որ իրավապահ մարմիններին ժամանակին զեկուցելը ճիշտ չէ, […]

Բան փոխվեց՝ կհանդիպեն

Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլու, ինչպես նաեւ Սեւծովյան երկրների տնտեսական համաժողովի մասնակից նախարարների հետ առանձին հանդիպումներ լինելու են: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: “Թե ինչի մասին ենք խոսելու, կասենք հանդիպումից հետո”,-ասաց ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ Թուրքիայի փոխհարաբերությունները պիտի լինի առանց նախապայմանների: Հիշեցնենք, դիվանագիտական աղբյուրները մինչ այս պահը նշում էին, որ Դավութօղլու այցը […]

Ինչպես են Բաքվում արձագանքում Դավութօղլուի երեւանյան այցին

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան, նախօրեին խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցից Երեւան, ասել է, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը եւ նրա պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե  Հայաստանը զորքերը հանի Լեռնային Ղարաբաղից, դրա համար էլ իրենք նորմալ են վերաբերվում այդ կապին, գրում է “apa.az”-ը: “Ես […]

Բյուջեի օրինագիծն ընդունվեց առանց ԲՀԿ-ի

Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո կազմակերպվեց մի քանի օրինագծերի քվեարկություն:  Նախքան 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությանն անցնելը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգի վերաբերյալ խոսեց՝ հայտնելով, որ կառավարությունն իր կողմից ներկայացված երեք կարևոր առաջարկ ընդունել է: Ըստ այդմ՝ ինքը կողմ է քվեարկելու: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ դեմ […]

Երկու նախագահ, երեք վարչապետ…

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի նիստin շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ քննարկումների համար: Նա նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել պատգամավորների կողմից, դրանք քննարկվել են  և շատ առաջարկներ ընդունվել են, իսկ 27%-ը մերժվել է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս բյուջեի առանձնաահատկությունը նախ և առաջ պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելով: Ըստ այդմ՝ միջազգային պայմանագրեր են կնքվելու ու […]

Համոզվել են

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և ՛՛Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների՛՛ քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ […]

Նոր աղանդներ են հայտնաբերվել, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայից

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ նոր աղանդներ են ի հայտ եկել, որոնցից շատերը ֆինանսավորվում են Թուրքիայից: Այդ աղանդներն են` ՛՛Աստծո մանուկներ՛՛, ՛՛Գավիթ՛՛, ՛՛Արարատ՛՛, ՛՛Լոգոս՛՛, ՛՛Ռեյգի՛՛: “Օրինակ` ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայից, դրանք էլ արդեն ազգային անվտանգության լուրջ խնդիրներ կարող են առաջացնել”,- ասաց նա: Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հիմնելու […]

Փակ ճանապարհներ. տրանսպորտի նախարարությունից զգուշացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:  Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան – Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ – Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի ճանապարհահատվածները: Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Եղանակային […]

Դիակիզում թե՞ թաղում. գերեզմանի տեղ չկա /վիդեո/

Երևանի քաղաքապետարանի “Բնակության հատուկ սպասարկում”  կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը այսօր տեսակետներ ներկայացրին ՀՀ կառավարության կողմից ընդունված դիակիզման օրենքի շուրջ: Ռազմիկ Հարությունյանը պնդում է, որ վերջին տարիներին` Երևանում գնալով կրճատվում են գերեզմանոցների համար սահմանված հողատարածքները: Ամեն ընտանիքին հատկացվում է 18 քմ տարածք և սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված