22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր աղանդներ են հայտնաբերվել, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայից

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ նոր աղանդներ են ի հայտ եկել, որոնցից շատերը ֆինանսավորվում են Թուրքիայից: Այդ աղանդներն են` ՛՛Աստծո մանուկներ՛՛, ՛՛Գավիթ՛՛, ՛՛Արարատ՛՛, ՛՛Լոգոս՛՛, ՛՛Ռեյգի՛՛:

“Օրինակ` ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայից, դրանք էլ արդեն ազգային անվտանգության լուրջ խնդիրներ կարող են առաջացնել”,- ասաց նա:

Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հիմնելու են աղանդներից տուժածների նոր վերականգնողական կենտրոն, որը կգործի հունվարից: 

“Աղանդներից վերականգնելու կենտրոն ենք հիմնելու, բանակցել ենք հայաստանյան եւ եվրոպական հոգեբանների հետ, եւ արդեն հունվարից կգործի այդ կենտրոնը: Այն ֆինանսավորվելու է հայ բարերարների կողմից, ովքեր ապրում են արտասահմանում”,- նշեց բանախոսը:

ՄԵԼ-ին շատ դիմում են հատկապես աղանդավորների ընտանիքների անդամները: Աղանդավորական պաշտոնյաների մասին նույնպես տվյալներ ունեն, բայց առայժմ չեն հրապարակի: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ