08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փակ ճանապարհներ. տրանսպորտի նախարարությունից զգուշացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: 


Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան – Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ – Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ