23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դիակիզում թե՞ թաղում. գերեզմանի տեղ չկա /վիդեո/

Երևանի քաղաքապետարանի “Բնակության հատուկ սպասարկում”  կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը այսօր տեսակետներ ներկայացրին ՀՀ կառավարության կողմից ընդունված դիակիզման օրենքի շուրջ:

Ռազմիկ Հարությունյանը պնդում է, որ վերջին տարիներին` Երևանում գնալով կրճատվում են գերեզմանոցների համար սահմանված հողատարածքները: Ամեն ընտանիքին հատկացվում է 18 քմ տարածք և սա իր հերթին հանդիսանում է վեճի պատճառ, քանի որ  այդքան տարածքում ընդամենը 4 մարդ կարող է թաղվել, իսկ դիակիզման դեպքում նույնքան տարածքում կարող է տեղադրվել  մինչև 50 սափոր:

Հոգևորականը կարծում է, որ քաղաքապետարանի աշխատակիցը մգացնում է գույները, այն դեպքում, երբ կան “արտոնյալ” գերեզմանատերեր, որոնք կարողանում են բավականին մեծ հողատարածքներ ձեռք բերել:

“Դիակիզումը որպես երևույթ դեմ է մեր ազգային մտածողությանը, մեր սովորություններին, ավանդություններին և մեր հոգեկերտվածքին: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում դիակիզում չի եղել և հայկական ավանդական ծեսն էթաղման ծեսը: Հայ հասարակության մեջ այսօր պահանջ չկա դիակիզման”,-նշեց հոգևորականը:

Հիշեցնենք, որ  2006 թ. ԱԺ ընդունել է  “Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին” օրենքը: 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ