14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բյուջեի օրինագիծն ընդունվեց առանց ԲՀԿ-ի

Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո կազմակերպվեց մի քանի օրինագծերի քվեարկություն: 

Նախքան 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությանն անցնելը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգի վերաբերյալ խոսեց՝ հայտնելով, որ կառավարությունն իր կողմից ներկայացված երեք կարևոր առաջարկ ընդունել է: Ըստ այդմ՝ ինքը կողմ է քվեարկելու:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ դեմ է քվեարկելու:

՛՛Պետական բյուջեի նախագծի դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց վարչապետի եզրափակիչ ելույթը լսելուց հետո: Նա բերեց վիճակագրություն Հայաստանում հաստատված ծանր սոցիալական իրավիճակի մասին ու չասաց, որ այդ վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կառավարությունը չի կատարել իր բազամաթիվ պարտավորությունները: Ապագայի անելիքներին կարելի է վերաբերվել այն նույն սպասումներով, որքանով որ կատարվել են նախորդները: Սերժ Սարգսյանն ասել է, որ այն կառավարությունը, որ չի ապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա՛՛,-հիշեցրեց Փաշինյանը:

Բյուջեի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 40 դեմ և 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը ձեռնպահ քվեարկեց:

Հիշեցնենք, այս խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվերակելու նախագծին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ