04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 24, 2013

“Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. 168 ժամ

168 ժամը գրում է, որ “Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. ՀՀ էներգե­տիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամս­վա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց մինչ օրս գումար չի փոխանց­վել: “Այսօր նաիրիտցիների մի խումբ պատրաստվում է գնալ նախարարություն ու Մովսիսյանին հիշեցնել իր խոստման մասին: Մեր տեղեկություններով` գործարանում լուրեր են տարածվել, թե աշխատավարձն […]

Ցավակցություն Վանո Սիրադեղյանին

”Ցավակցություն Վանո Սիրադեղյանին. կյանքից հեռացավ նրա եղբայրը՝ Բորիս Սիրադեղյանը…….ահա այսպիսի ողբերգություն, երբ նա հարազատ եղբորը վերջին հրաժեշտը տալու հնարավորություն անգամ չունի։Մարդկային չէ, հասկացեք ի վերջո”-Facebook-յան իր էջում հայտնել է կինավավերագրող Վարդուհի Սիմոնյանը։

“Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ի պատասխան իրենց թղթակցի դիտարկմանը, որ Հայաստանում անցանկալի մարդուն մեկուսացնելու նպատակով վերածնել են հոգեբուժարաններում հարկադիր բուժելու հանցավոր սովորույթը, երգահան Վահան Արծրունին հայտարարել է. “Էն ժամանակները վերադառնում են բոլոր իրենց ստանդարտներով։ Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել։ Եվ մարդիկ կսկսեն իրար վրա դանոսներ գրել, և մարդկանց կտանեն կփակեն […]

ԿԳՆ-ն է՞լ Էջմիածին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կառավարության 3-րդ շենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները. այլ նաև այլ գերատեսչություններ։ “Սպորտի և մշակույթի նախարարությունների տեղափոխությունը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երևանաբնակների համար իսկական բոթ է։ Երևանից մարզ […]

Բողոքի ցույցը ևս մեկ անգամ ապացուցեց

Կատակերգու Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրել է. ”Այսօրվա բողոքի ցույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանրությունը ստանում է այն ինչ պահանջում է! Եթե ոչ մի բան չի պահանջում, ապա ոչ մի բան չի ստանում!: P.S Գնալով համոզված եմ , բոլորս դա կգիտակցենք և կստանանք մեր ուզածը! Բայց սկզբից պետք է պահանջենք! Իսկ պահանջելու համար […]

Իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում գրել է.  ”Վերջերս իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են, թէ հայութիւնը գոյատեւեց միայն ռուսահայաստանեան հատուածում։  Դա ներկայացնում են, որպէս մաքսայինին տրուելու անառարկելի արդարացում։  Իրականում Ռուսական կայսրութիւնն ամեն ինչ անում էր ուրիշների միջոցով իր՝ ”Հայաստանն առանց հայերի” ծրագիրն իրականութիւն դարձնելու համար։  Պետրոս առաջինը թուքերին ուղղակի […]

Ավտոմեքենայի փոխարեն կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի անօթեւան ընտանիքների համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այդ գումարը համարժեք է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։ “Նշված գումարով, նույնիսկ կոպիտ հաշվարկներով կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի՝ երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար։ Կառավարությանը, սակայն, […]

Որտե՞ղ է Հովհաննես Թամամյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 4 տարվա ազատազրկման դատապարտված եւ դեկտեմբերի 20-ին համաներմամբ կալանքից ազատված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, իրենց տեղեկություններով, այս օրերին գտնվում է Ծաղկաձորում: “Նա հանգստանում է իր առանձնատանը: Հիշեցնենք, որ Հ. Թամամյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար”,- գրում է թերթը։ Մանրամասները` թերթի […]

Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

 Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը “Նաիրի” բժշկական կենտրոնում է: “Նա հիվանդանոց է տեղափոխվել գիշերը, վերակենդանացման բաժանմունքում է, փակ գանգուղեղային տրավմա է ստացել, վիճակը կայուն է”,-ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Անատոլի Գնունին: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը երեկ վթարի է ենթարկվել, կային եւս երկու ուղեւոր: Այն հարցին, թե երգչուհու կյանքին վտանգ է սպառնում՝ բժիշկն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի