05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԳՆ-ն է՞լ Էջմիածին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կառավարության 3-րդ շենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները. այլ նաև այլ գերատեսչություններ։

“Սպորտի և մշակույթի նախարարությունների տեղափոխությունը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երևանաբնակների համար իսկական բոթ է։ Երևանից մարզ գնալը և ճանապարհի, և ժամանակի, և աշխատավարձի առումով ձեռնտու չէ մարդկանց։

Դա նշանակում է, որ իրենց գործազրկություն է սպառնում փոխարենը Շիրակի մարզում մի քանի հարյուր հոգու համար աշխատատեղ կբացվի։ Բայց կառավարությունից երեկ մեր թղթակցին վստահեցրել են, որ բացի վերոնշյալ երկու նախարարություններից, այլ նախարարությունների մասին խոսք չի գնում, և խուճապն անհիմն է։ Հարցին, թե հնարավո՞ր է Ձեր նախարարությունն էլ տեղափոխվի: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է՝ լավ միտք է, և հեռացել է առանց երկար-բարակ խոսելու”-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ