06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում գրել է. 

”Վերջերս իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են, թէ հայութիւնը գոյատեւեց միայն ռուսահայաստանեան հատուածում։ 

Դա ներկայացնում են, որպէս մաքսայինին տրուելու անառարկելի արդարացում։ 

Իրականում Ռուսական կայսրութիւնն ամեն ինչ անում էր ուրիշների միջոցով իր՝ ”Հայաստանն առանց հայերի” ծրագիրն իրականութիւն դարձնելու համար։ 

Պետրոս առաջինը թուքերին ուղղակի կոչ էր անում կոտորել հայերին, 1878 թուականին ռուսները թողեցին հայերի աջակցութեամբ գրաւած հայկական տարածքները, մինչդեռ կարող էին, ինչպէս Բուլղարիային, պետականութեան հնարաւորութիւն տալ։ Ոչ մեզ, ոչ ձեզ․․․ 1915 թուականին հաղթանակած վանեցիներին ստիպեցին հեռանալ բնօրրանից, իսկ յետոյ նրանց եւ միւս գաղթական հայերին արգելում էին վերադառնալ իրենց բնակավայրերը, բայց կոզակների էին բնակեցնում նրանց փոխարէն։ 1920 թուականին Հայաստանի բռնազաւթումով կասեցրին վիլսոնեան իրաւարար վճռի իրականացումը, այսինքն՝ մեր երկիրը տուեցին թուրքերին ու հիմա իրենց վարձու պնակալեզներին ասում են՝ փաստը մենք ստեղծել ենք, դուք ծաղկացրած մատուցեք, ասեք, որ միայն մեր ենթակայութեան տակ դուք կաք, իսկ այնտեղ, ուր մենք չկանք՝ ոչ։ Կարելի է շարունակել․ Նախիջեւանն ու Արցախը իրենց ենթակայութեան տակ չէի՞ն անցել օտարին։ Ռուսահպատակ տարածքներում չէ՞ր սումգաիթը, Գանձակը, Բաքուն․․․ Այնպէս որ, հայեր, ճանաչենք մեր միջի ”էնոնց” ”։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ