12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. 168 ժամ

168 ժամը գրում է, որ “Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. ՀՀ էներգե­տիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամս­վա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց մինչ օրս գումար չի փոխանց­վել:

“Այսօր նաիրիտցիների մի խումբ պատրաստվում է գնալ նախարարություն ու Մովսիսյանին հիշեցնել իր խոստման մասին: Մեր տեղեկություններով` գործարանում լուրեր են տարածվել, թե աշխատավարձն առաջիկա հինգշաբթի օրը կլինի, բայց աշ­խատակիցները թերահավատ են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի աշխատա­վարձից, գործարանը հերթական լուրջ խնդրի առաջ է կանգնել’ պարապուրդի հետևանքով սառել են ջրատար խողովակներն ու կոյուղագծերը: Դրանց պայթելու դեպքում, ինչն անխուսափելի է, “Նաիրիտում” լրացուցիչ մեծ ծախսեր կպահանջ­վեն համակարգը կարգի բերելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ