04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 19, 2013

Հայկական պլանշետները ազատ գոտու տարածքում. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհի”, վարչապետին կից գործող արդյունաբերության խորհրդի նիստում օրերս ներկայացվեցին հայկական առաջին պլանշետներն ու հեռախոսները։ Դրանից շատ չանցած ծրագիրը կարծես մտնում է գործնական փուլ։ Հայկական առաջին պլանշետները նախատեսվում է թողարկել արդեն տարեսկզբից։         Այդ նպատակով արտադրող ընկերությունը դիմել է կառավարությանը վերջերս ստեղծված ազատ տնտեսական գոտում պլանշետների արտադրության թույլտվություն տալու համար։ Սպասվում է, որ […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու […]

Ուսուցչուհի՞ն է գիժ, թե՞ աշակերտները. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության” Երեւանի Կենտրոնի ավագ դպրոցներից մեկի ֆիզիկայի ուսուցչուհի Սահակյանր դասաժամե րին մշտապես անձնական վիրավորանք է  հասցնում երեխաներին՝ նրանց անվ­նելով “անասուն”, “անգրագետ”, “հայ­վան”, “անուղեղ”, “հիվանդ”, “խեղկատակ”, “հավ”, “ոչխար”: Ուսուցչուհին մի առիթով երեխաների առաջ անկեղծացավ՝ ասելով. “Ե’ս, որ էսքան ֆիզիկա իմանալով, քննությունը  3-ով եմ հանձ­նել, տեսնես դուք  ոնց եք հանձնելու”: Երեխաների պնդմամբ  երբեմն  նրա վիրավորանքներր […]

ՀԱԿ-ը կբոյկոտի՞.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀԱԿ-ը երեկ հաղորդագրություն  տարածեց, որ նախապատրաստվում է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել եւ ԱԺ ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ նախաձեռնությանը։ Ոչ իշխանական մյուս ուժերը, սակայն, երեկ այնքան էլ ոգեւորված չէին սույն հայտարարությամբ։ Ինչպես երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակցի  հետ մասնավոր զրույցներում նշել են այդ […]

Մուկ կամ թախտաբիտի. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Բանից պարզվում է՝ դեկտեմբերի 10-ին Երեւանի ավագանին որոշում է ընդունել այն մասին, որ Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացիները պետք է 5 հազար դրամ տուրք վճարեն։ Որոշման մեջ, սակայն, չի նշվում, թե կոնկրոտ ինչ կենդանիների մասին է խոսքը։ Հետաքրքիր է, եթե “համապատասխան կառույցները” որեւէ քաղաքացու բնակարանում, ասենք, […]

Վճռաբեկ դատարանի նախագահը կաշառքով է առաջ գնացել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՄԻՊ զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ հերքումների տարափ առաջացրեց։ Դատական դեպարտամենտը, դատավորները հերքումներ տարածեցին, նույնիսկ փաստաբանների պալատը քննադատեց փաստաթուղթը, դրա առաջին մասը, որտեղ օմբուդսմենը կոռուպցիայի վերաբերյալ անանուն տեղեկություններ է հայտնում, համարելով իրավական տեսանկյունից չհիմնավորված։ Երեկ, սակայն, թերթի խմբագրությունը մի անսպասելի “հիմնավորում” ստացավ անսպասելի այցելուից, եւ դա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրն […]

Կընդգրկվեն վարչապետի շրջապատի անձինք.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու մասին։ Այս անգամ, սակայն, հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ոչ թե անձամբ Տիգրան Սարգսյանն է, այլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են երրորդ էշելոնի պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Ա. […]

Ազատ Սարգսյանի հոգեհանգստին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան.Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ՛՛Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան։ Սբ. Հակոբն այնքան էլ մեծ եկեղեցի չէ, եւ Երեւանում վաղուց վերածնված ավանդույթը՝ հանգուցյալին հրաժեշտ տալ եկեղեցում, Ղարաբաղում առաջին անգամ էր կիրառվում, տեղեկացրեց մեզ հետ զրուցող ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյան՛՛։ Հարցին՝ իսկ […]

Ստոմատոլոգները արտագաղթում են.Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է. Այն բանից հետո, երբ Աժ-ն որոշում կայացրեց ստոմատոլոգիական կլինիկաների ամեն բազկաթոռի համար ամսական 60-80 հազար դրամ գումար հարկել, բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել։Կլինիկաներից մեկը վերջին ամիսների ընթացքում 3-4 բժիշկ-ստոմատոլոգ է “ճանապարհել”  Ռուսաստան։ Ընկերության եկամուտը կիսովչափ նվազել է, քանի որ 6 բազկաթոռներից միայն կեսն է գործում։  Ստոմատոլոգների ասոցիացիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի