05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը կբոյկոտի՞.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

ՀԱԿ-ը երեկ հաղորդագրություն  տարածեց, որ նախապատրաստվում է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել եւ ԱԺ ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ նախաձեռնությանը։ Ոչ իշխանական մյուս ուժերը, սակայն, երեկ այնքան էլ ոգեւորված չէին սույն հայտարարությամբ։ Ինչպես երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակցի  հետ մասնավոր զրույցներում նշել են այդ ուժերի ներկայացուցիչները, իրենք՝ ոչ իշխանական ուժերը, օրեր առաջ հավաքվել եւ քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը եւ որոշվել է, որ պետք է համատեղ հանդես գան նման նախաձեռնությամբ ու իրենցից ոչ մեկը չպետք է առաջ ընկնի։ Երեկ նույն այդ ուժերի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են պաշտոնապես պատասխանել հարցին՝ միանալո՞ւ են ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՝ ոչ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ