10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատ Սարգսյանի հոգեհանգստին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան.Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

՛՛Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան։ Սբ. Հակոբն այնքան էլ մեծ եկեղեցի չէ, եւ Երեւանում վաղուց վերածնված ավանդույթը՝ հանգուցյալին հրաժեշտ տալ եկեղեցում, Ղարաբաղում առաջին անգամ էր կիրառվում, տեղեկացրեց մեզ հետ զրուցող ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյան՛՛։

Հարցին՝ իսկ ինչու ՀՀ նախագահի հորը Երեւանում չհուղարկավորեցին, ասաց. Ղարաբաղցիք երբեք դա չէին հասկանա։

Հոգեհանգստին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ՝ Բելա Քոչարյանի հետ, Մոսկվայից եկած Կարապետյանները, ախալքալաքցի Նորոն՝ Նորիկ Թեւանյանը, հատուկ այդ նպատակով Հայաստան եկած Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից բավականին մեծ թվով պատգամավորներ, դրսից եկած հյուրեր, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները՝ իրենց գեներալական կազմերով։

Հոգեհանգստի վայրում այնպիսի հերթ է առաջացել, որ մարդիկ ժամից ավելի սպասել են, որ հնարավորություն ունենան մոտենալու Սերժ Սարգսյանին՝ իրենց ցավակցությունը հայտնելու համար։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ