04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 19, 2013

Անվտանգության աշխատակիցը հիանալի ճարպկություն է դրսեւորել` փրկելով ընկնող երեխային /վիդեո/

Լեհաստանի Կատովիցե օդանավակայանում անվտանգության աշխատակիցը անհավանական ճարպկություն է դրսեւորել` փրկելով երեխային ընկնելուց: Երեխան ընկնելիս է եղել հոր մեղքով, քանի որ վերջինը նրան հագցնելիս պատահաբար հրել է երեխային: Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցը հրաշալի ռեակցիա է դրսեւորել:

Նոր տարուց հետո

Henaran.am-ի տեղեկություններով,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր բարձաստիճան սպաների կադրային փոփոխություններ անել, մասնավորապես մարզային վարչություններում, սակայն փոշմանել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանապետը որոշել է չխաթարել իր ենթակաների Ամանորը եւ հրամանագրերը կլինեն Ամանորից հետ: Ոստիկանությունից ի պատասխան ասացին, որ ոստիկանապետի որոշումները, հրամանագրերը հրապարակվում են միայն նրա կողմից ստորագրվելուց հետո: Առայժմ Վ. Գասպարյանը ոչ մի կադրային […]

107.5 մլն դրամ` Բնապահպանության նախարարությանը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում  եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով ”Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ […]

Ամփոփվեցին ”Ես ուսանող եմ-2013” ֆոտոմրցույթի արդյունքները

         Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, ողջունելով ներկաներին առանձնակի կարևորություն տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում համախմբվելուն: Նա մասնավորապես նշեց. «Շատ հաճելի է, որ մրցույթին մեր երկրից բացի` ներգրավված են նաև 4 այլ […]

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության  զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է  ”Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը” ներկայացնել  բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ […]

29 հավակնորդ ստացել է հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր

Հայաստանի հավաքականը նահանջել է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա հավաքականների դասակարգման աղյուսակը: Տարվա վերջին աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջ է ապրել:  Եթե անցած ամիս Հայաստանի հավաքականը թարմացրել էր իր ռեկորդը եւ զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը, ապա այս ամիս Հայաստանի ընտրանին մեկ աստիճանով նահանջ է ապրել: Այսպիսով, Հայաստանը տարին կեզրափակի 35-րդ հորիզոնականում՝ իր հաշվին ունենալով 716 միավոր: Նշենք որ, դասակարգման […]

Առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին […]

Ինձ ընտրեիք. դժգոհ է քաղաքապետարանից /վիդեո/

ԱԻՆ Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց հրշեջ փրկրարաներն աշխատում են Երևանի քաղաքապետարանի հետ քաղաքում սառույցները մաքրելու և ճանապարհները կարգի բերելու համար: Սակայն որպես քաղաքացի նախարարը կարծում է, որ քաղաքապետարանի աշխատանքները կարող էին ավելի լավը լինել: Դիտարկմանը, թե ստացվում է` ”Ավելի լավ Երևան” չունեցանք, որն ի դեպ, քաղաքապետ Տարոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի