26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ամփոփվեցին ”Ես ուսանող եմ-2013” ֆոտոմրցույթի արդյունքները

         Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, ողջունելով ներկաներին առանձնակի կարևորություն տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում համախմբվելուն: Նա մասնավորապես նշեց. «Շատ հաճելի է, որ մրցույթին մեր երկրից բացի` ներգրավված են նաև 4 այլ երկրների մասնակիցներ: Նրանք երիտասարդներ են, իսկ դա ինձ շատ է ուրախացնում: Մեր նախարարությունը միշտ պատրաստ է համագործակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ և աջակցել նրանց ինչպես ստեղծագործական, այնպես էլ` նմանօրինակ մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցում»:

         

       Ներկաներից ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, մրցույթի ժյուրիի նախագահ, հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը, ով կարևորեց, երիտասարդների շրջանում նմանօրինակ մրցույթների կազմակերպումը, դրա շարունակականության խրախուսումը և ավելացրեց. «Մենք տեսանք գեղեցիկ աշխատանք, գեղեցիկ արդյունք, և վերջապես մեզ համար այս մրցույթի շրջանակներում բացահայտեցինք լուսանկարչության մեջ ինքնատիպ ձեռագրեր, իսկ դա արդեն հեռանկարային լինելու լուրջ երաշխիք է: Ես շատ ուրախ եմ, որ ներկայում ունենք այսպիսի երիտասարդներ, այսպիսի վառ անհատականություններ»:

         Հաղթող ճանաչված մասնակիցները մրցանակներ ստացան 7 անվանակարգում՝  «Լավագույն լուսանկարը թեմայով», «Լավագույն ռեպորտաժ», «Հումորի համար», «Գեղարվեստական արժեքի համար», «Լավագույն սեւ-սպիտակ լուսանկար», «Վավերագրական լուսանկար» եւ «Ժողովրդի ընտրություն»: «Լավագույն սեւ-սպիտակ լուսանկար» անվանակարգում առաջին տեղը գրավեց Աստղիկ Հակոբյանը, 2-րդը` Վորմնադիրյան Ադելաիդան, 3-րդը Մորիս Ամիրյանը: «Հումորի համար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Արսենյան Սոնան, 2-րդը` Ալոյան Արաքսյան, 3-րդը` Աղաջանյան Մարիան: «Վավերագրական լուսանկար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Անահիտ Հարությունյանը, 2-րդը` Մերի Մովիսիյանը, 3-րդ տեղին արժանացավ Լամինա Մաչկալյանը: «Գեղարվեստական արժեքի համար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց` Անահիտ Մարտիրոսյանը, 2-րդը` Շուշան Մովսեսյանը եւ 3-րդ տեղը գրավեց Հարութ Սարոյանը: «Լավագույն լուսանկարը թեմայով» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Սերգեյ Կոսակյանը, 2-րդը` Հովհաննիսյան Օնիկը, 3-րդը` Ասատրյան Հերմինեն: «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում 1-ին տեղին արժանացավ Մայա Հարությունովան, 2-րդին Թովմասյան Մարիաննան, 3-րդ տեղը գրավեց Սաֆարյան Միխայիլը: «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում 1-ին տեղը նվաճեց` Աննա Հովսեփյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Իզաբելլա Հակոբյանը, 3-րդը՝ Սերգեյ Հովսեփյանը: Նշենք, որ «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթը նախաձեռնել է Այվազովսկու անվան բարեգործության եւ մեկենասության աջակցման միավորումը: Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ ուսանողության իրական կյանքը, հետաքրքրությունները, առօրյան, ուսուցման ընթացքը, հանգիստը, արդիական մարտահրավերների հանդեպ վերաբերմունքը եւ այն ամենը, ինչն ըստ մրցույթի մասնակիցների` արտացոլում է ժամանակակից ուսանողության առօրյան ու հետաքրքրությունները: Մրցույթի հաղթողների համար կկազմակերպվեն նաեւ օպերատորական արվեստի եւ լուսանկարչության դասընթացներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ