04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2013

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ամանորյա ծաղկեպսակը

VeryFirstTo ընկերությունը վաճառքի է հանել աշխարհի ամենաթանկարժեք ամանորյա ծաղկեպսակը: Այն արժե 4.63 միլիոն դոլար: Ծաղկեպսակի ստեղման համար օգտագործվել է 40-ից ավելի ադամանդներ եւ գոհարներ: Այն կազմվել է նաեւ տարբեր բույսերից ու ծաղիկներից: Ծաղկեպսակի հեղինակը ոճանաբ Պասի Յոկինեն-Կարտերն է, ով աշխատել է արքայական ընտանիքների հետ, գրում է Газета.Ru-ն: Դիզայներն ասել է, որ ծաղկեպսակի “կյանքի տեւողությունը” կլինի […]

Գասպարին պատրաստվում է /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին պատրաստվում է հացադուլ հայտարարել ՄԻՊ գրասենյակի մոտ: “Պահանջելու եմ, որ ինքը դադարեցնի համագործակցել ոստիկանության հետ և չշարունակի պարտակել հանցագործությունը, որովհետև հանցագործության դեպքը պարտակելը նույնպես հանցագործություն է”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստը: Գասպարին չի ակնկալում ՄԻՊ-ի պաշտպանությունը, պահանջում է միայն որպեսզի վերջինս դադարեցնի իր աջակցությունը ոստիկանությանը: […]

“Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խմբի նախագահին ընդունեց Սերժ Սարգսյանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի “Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել պարոն Ռուքեի եւ նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր եւ հետեւողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում եւ թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, […]

”Մի րոպե կասկածո՞ւմ եք մեր կարողությունների վրա”

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության` կառավարությանն ուղղված Համատարած կոռուպցիա հացապնդումը չընդունվեց: Henaran.am-ը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցապնդումն ուղարկելու են Գլխավոր դատախազություն: ”Մենք միշտ էլ կարող ենք դա անել, մի անգամ ուղարկեցինք չէ Տարոն Մարգարյանի վերաբերյալ  և ոչինչ չստացանք, կարող ենք այս անգամ էլ ուղարկել, ուղղակի մեր նպատակն այն է, […]

Վթար Արարատում. մահացածն ու վիրավորները դերասաններ են.shamshyan.com

Ըստ shamsyan.com-ի,  դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում: Ինչպես վթարի վայրից […]

Ամեն ինչ լավ կլինի /ֆոտո/

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Slaq.am-ի փոխանցմամբ` Արթուր Նալբանդյանը նախ շնորհավորեց Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ֆեդերացիայում ընտրվելու կապակցությամբ: Արթուր Գևորգյանը մարզպետի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են Հայաստանի ողջ տարածքով զարգացնել բռնցքամարտը, քանի որ մտավախություն կա, որ բռնցքամարտը որպես ակադեմիական սպորտաձև կարող է կորչել, ամեն ինչ անելու են, […]

Հայաստանի նախագահը բնապահպանության նախարարությունում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով եւ այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով: Նախարարության խորհրդակցությունների […]

Ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն եւ անցկացրել խորհրդակցություն: Այնուհետեւ Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաեւ սոցիալական հարցերով: Պատասխանելով Մաքսային միության եւ […]

Գնչուները ֆուտբոլիստի են կացնահարել

Անգլիացի ֆուտբոլիստ Քոնոր Ուիլտոնը, որը հանդես է գալիս Ռումինիայի ցածր լիգաներից մեկում, դաժան ծեծի է ենթարկվել գնչուների կոմից: Ուիլտոնը տեղափոխվել է Ռումինիա՝ կնոջ մոտ: Դեպքը տեղի է ունեցել տեղի բարերից մեկում: Ֆուտբոլիստը այնտեղ էր ընկերների հետ: Վեճի ժամանակ գնչուներից մեկը կացնով հարվածել է Ուիլտոնի գլխին: Բացի այդ, գնչուները ջարդել են Ուիլտոնի մեքնայի ապակիները: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի