24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ լավ կլինի /ֆոտո/

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Slaq.am-ի փոխանցմամբ` Արթուր Նալբանդյանը նախ շնորհավորեց Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ֆեդերացիայում ընտրվելու կապակցությամբ: Արթուր Գևորգյանը մարզպետի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են Հայաստանի ողջ տարածքով զարգացնել բռնցքամարտը, քանի որ մտավախություն կա, որ բռնցքամարտը որպես ակադեմիական սպորտաձև կարող է կորչել, ամեն ինչ անելու են, որ բռնցքամարտը զարգանա Հայաստանում, իսկ մարզպետ Նալբանդյանը հայտնեց իր պատրաստակամությունը Լոռու մարզում կապված բռնքամարտի զարգացմանը, հնարավորությունների ներածին չափով կօժանդակեն: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն և Լոռու մարզպետը հանդիպման ժամանակ քննարկեցին նաև սպորտին վերաբերող երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցեր:

Նշենք, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին Լոռու մարզում ուղեկցում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Հովհաննես Սահակյանը:

Մարզպետի հետ հանդիպումից անմիջապես հետո Վանաձորում Արթուր Գևորգյանին հյուրընկալեց վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ավագանու ներկայացուցիչների հետ միասին: Վանաձորի քաղաքապետը Արթուր Գևորգյանին ներկայացրեց բռնցքամարտին վերաբերող քաղաքում առկա իրավիճակը և մինչ օրս կատարած աշխատանքները, իսկ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քաղաքապետի հետ զրույցում կարևորեց մարզիկների ու մարզիչների աշխատանքը և ընդգծեց. ”Ամեն ինչ լավ կլինի, միայն մարզիկներ պատրաստեք”:

Արթուր Գևորգյանը շրջայց կատարեց բռնցքամարտի մարզադահլիճներում, որից հետո նա եղավ Սպիտակ քաղաքում և ծանոթացավ նաև Սպիտակ քաղաքի հիմնական մարզադպրոցի ուսումնատեխնիկական պայմաններին: Արթուր Գևորգյանը Slaq.am-ի հետ զրույցում ասաց որ մինչ այդ այցը նա եղել է 2 մարզերում՝ Արմավիրի և Շիրակի մարզերում այնտեղ ևս ծանոթացել է իրավիճակին :

”Բոլոր մարզերում էլ գրեթե նույն վիճակն է, կա մեկ շատ լավ վիճակում գտնվող մարզադպրոց և մի քանի այլ անբարեկարգ վիճակում գտնվող”: Իր խոսքում նշեց Արթուր Գևորգյանը և հավելեց, որ թեկուզ և այդ պայմաններում հնարավոր է զարգացնել բռնցքամարտը Հայաստանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ