25 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Մի րոպե կասկածո՞ւմ եք մեր կարողությունների վրա”

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության` կառավարությանն ուղղված Համատարած կոռուպցիա հացապնդումը չընդունվեց: Henaran.am-ը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցապնդումն ուղարկելու են Գլխավոր դատախազություն:

”Մենք միշտ էլ կարող ենք դա անել, մի անգամ ուղարկեցինք չէ Տարոն Մարգարյանի վերաբերյալ  և ոչինչ չստացանք, կարող ենք այս անգամ էլ ուղարկել, ուղղակի մեր նպատակն այն է, որ Ազգային ժողովի կողմից ուղարկվեր”,-պատասխանեց Զուրաբյանը:

Նա շեշտեց, որ եթե իշխանավորները խոսում են կոռուպցիայի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք էլ են գիտակցում, որ կոռուպցիան մեծագույն չարիք է, և պետք է միասին քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: ”Եթե դրանից էլ են հրաժարվում, նշանակում է` դառնում են այս կոռուպցիայի պահապանը: Իրենց քվեարկությամբ դա ասացին”,-նկատեց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ հրաժարվեց մասնակցել քվեարկությանը, և ընդամենը տասը կողմ ձայն կար, Զուրաբյանն արձագանքեց, որ երբ ասում է, որ իրենց քվեարկությամբ դարձան կոռուպցիայի պաշտպանն, նկատի ունի դեմ քվեարկողներին:

Հետաքրքրվեցինք, թե ապագայում նման բացահայտումներ կլինե՞ն, պատգամավորն ասաց. ”Մի րոպե կասկածո՞ւմ եք մեր կարողությունների վրա”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ