25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն եւ անցկացրել խորհրդակցություն: Այնուհետեւ Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաեւ սոցիալական հարցերով:

Պատասխանելով Մաքսային միության եւ հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը:

“Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, եւ՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռեւս կխոսեմ եւ հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետեւ մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների եւ հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել եւ նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետեւ գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի եւ այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որեւէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:

Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, եւ այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության եւ նրա տարբեր հատվածների շահերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին եւ որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում եւ շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում:

Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության եւ այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, եւ հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում եւս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է:

Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որեւէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք”,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ