21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Հայ նախարարները մասնակցել են Վրաստանի նախագահի երդման արարողությանը

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։ Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու […]

Ոմանք անձնական շահերի պատճառով չեն ցանկանում միավորել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստանում է, որ ոչ մի ուսանող իրենց վարած քաղաքականության արդյունքում չի տուժելու: Այս մասին նա ասաց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր է սպասվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին: Նախարարը նշեց, որ մի քանի ամիս է, որ քննարկվում է այս հարցը, նախագիծը պետք է ընդունվեր դեռևս օգոստոսին, որպեսզի նոր կրթական հաստատություններ լինեին և […]

Հայաստանը կխաղա Ադրբեջանի հետ

Վարշավայում շարունակվող Շախմատի թիմային առաջնությունում կայացավ նախավերջին տուրը: Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ֆրանսիայի հետ: Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կարողացավ հաղթանակ տոնել Բաքրոյի նկատմամբ, բայց ֆրանսիացիներից Վաշիե Լագրավը ռեւանշի հասավ՝ հաղթելով Սերգեյ Մովսիսյանին: Մնացած երկու պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ վաստակած 12 միավորով: […]

Մանրամասներ “Թեփ Արմենի” սպանությունից

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց ‘ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի […]

Ձմեռային զորակոչին ընդառաջ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:  Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, […]

Խոշոր վթար Դիլիջանում. նախարարները խցանման մեջ. shamshyan.com

Տավուշի մարզի Դիլիջանի 1-ն ոլորանում բախվել են մարդատար Mercedes մակնիշի եւ բեռնատար ավտոմեքենաները, վթարի հետեւանքով բեռնատարը կողաշրջվել է մարդատար Mercedes-ի վրա: shamshyan.com-ը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից. այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների եւ Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:  Ֆոտոլրագրողը […]

Ուղեւորը բացել է ինքնաթիռի դուռը եւ ցած նետվել

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում ինքնաթիռից 600 մետր բարձրությունից ցած է ընկել եւ հայտնվել օվկիանոսում` Մայամիի մոտակայքում, տեղեկացնում է Lenta.ru-ն: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիում, սակայն դեռեւս պարզ չէ, թե քանի ուղեւոր է եղել օդանավում: Ինքնաթիռից նետված քաղաքացու որոնումներով զբաղվում են փրկարարները, սակայն դեռեւս նրան չի հաջողվել գտնել:

100-ամյա բրիտանուհին ամբողջ կյանքի ընթացքում 460 հազար հատ ծխախոտ է ծխել/ֆոտո/

Դորոթի Խոուն խոստովանել է, որ այդքան երկար ապրել է ծխած մոտ կես միլիոն ծխախոտի եւ վիսկիի շնորհիվ: Մեծ Բրիտանիայի 100-ամյա բնակչուհին ամեն օր ծխել է եւ ալկոհոլ օգտագործել, գրում է  Fedpost.ru-ն: Դորոթին երիտասարդ տարիներին քարտուղարուհի է աշխատել: Նա առաջին անգամ ծխել է 16 տարեկանում եւ այդ օրվանից մինչ օրս օրական միջինը 15 հատիկ սիգարետ է […]

Ծննդատանը փոխել են նորածիններին

Թաթարստանում հետաքննություն է սկսվել ծննդատանը երեխաներին փոխելու գործով: 2013-ի օգոստոսի 6-ին Նաբերեժնայա Չելնայի ծննդատներից մեկում երկու կին աղջիկ երեխաներ են ունեցել: Կանանցից մեկը, երբ երեխային բերել են նրա մոտ, ասել է, որ դա իր երեխան չի, քանի որ ինքը 3,3 կգ-անոց երեխա է ունեցել, իսկ այս մեկը ավելի փոքրիկ է: Նա հետաքրքրվել է եւ իմացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի