27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ծննդատանը փոխել են նորածիններին

Թաթարստանում հետաքննություն է սկսվել ծննդատանը երեխաներին փոխելու գործով: 2013-ի օգոստոսի 6-ին Նաբերեժնայա Չելնայի ծննդատներից մեկում երկու կին աղջիկ երեխաներ են ունեցել:

Կանանցից մեկը, երբ երեխային բերել են նրա մոտ, ասել է, որ դա իր երեխան չի, քանի որ ինքը 3,3 կգ-անոց երեխա է ունեցել, իսկ այս մեկը ավելի փոքրիկ է: Նա հետաքրքրվել է եւ իմացել, որ նույն ծննդատանը մեկ այլ կին նույնպես կարծում է, որ իր մոտի երեխան իրենը չէ, գրում է newsru.com-ը:

Հիվանդանոցում, սակայն, հերքել են նման փաստ` նշելով, որ կանայք սխալվում են: Սակայն այդուամենայնիվ կանայք չեն հանգստացել եւ դնթ-ի անալիզ են արել, որի արդյունքում պարզվել է, որ կանայք ճիշտ էին, եւ երեխային իսկապես փոխել են:

Այժմ երկրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել ծննդատանը, պարզելու համար դեպի մանրամասները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ