21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Արմեն Երիցյանը պատմում է` ինչպես հայտնվեց անհրաժեշտ տեղում տեսախցիկով /վիդեո/

 Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա կարողանում է փրկել տղամարդու կյանքու,  համոզում է նրանք ինքնասպանություն չգործել, շատերի կողմից քննադատությունների առիթ դարձավ: Նախարարի այս քայլը դիտվեց որպես PR քայլ: Henaran.am-ը նախարարն հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այս քննադատություններին, արդյոք վիրավորվել է, ինչպես ստացվեց, որ նա հենց այդ պահին հայտնվեց այդ վայրում տեսախցիկի ուղեկցությամբ:  […]

Ռիհաննան նոր տեսահոլովակ է ներկայացրել /վիդեո/

Սկանդալային երգչուհի Ռիհաննան կրկին զարմացրել է իր երկրպագուներին: Նա ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` What Now երգի հիման վրա: “Ահավոր տեսահոլովակ է լինելու: Այս երգը կարող է ձեզ ձանձրալի թվալ, սակայն տեսահոլովակն այդպիսին չի լինի: դրանում նուրբ սիրո պատմություն կլինի”,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում:

Ծառերը` փռթեցին, թափեցին, մեր ջուրը կտրեցին.շարունակում են ահազանգել/վիդեո/

“Դալմայի այգիներ” տարածքի նախկին հողօգտագործողները` արդեն 10 տարի շարունակում են պայքարել իրենց չարչարանքի պտուղները ետ ստանալու համար: Չնայած երկարամյա պայքարը դեռ արդյունքներ չի գրանցել, բայց նրանք շարունակում են իրենց դիմումները հղել պատկան մարմիններին: “Մեր կամքը չհարցնելով վաճառեցին, այն հողամասեը, որոնք մեք 20 տարի մշակել էինք: Ծառներ ենք ունեցել` փռթեցին, թափեցին: Մեր ջուրը կտրեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նոր տարբերակ

ԿԳՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն այսօր նախարարության կազմակերպված սեմինարի ժամանակ հայտնեց, որ ավագ դպրոցներում նախատեսվում է կրեդիտային համակարգի ներդրում: Սրա հիմնական նպատակներից են դպրոց-բուհ կապի ապոհվման խնդիրն է, վստահությունն ավագ դպրոցի նկատմամբ: ՛՛Վստահությունն ինքը հակակոռոպցիոն երևույթ է՛՛,-հավելեց նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Սրա արդյունքում նաև բացառվելու են ավելորդ կրկնությունները դպրոցական ու բուհական ծրագրերում: […]

227 կիլոգրամանոց տղամարդուն չեն թողնել մտնի ինքնաթիռ /ֆոտո/

Երիտասարդ ֆրանսիացին ստիպված է եղել նավով վերադառնալ հայրենիք, քանի որ նրան Նյու Յորքում չեն թողել ինքնաթիռ նստել: 22-ամյա Կեւին Շենեն իր ընտանիքի հետ միասին Ֆրանսիայից եղել է ԱՄՆ, որպեսզի բուժվի հորմոնալ խանգարումներից: ֆրանսիացին 18 ամիս հիվանդանոցում է անցկացրել, տեղեկացնում է Gazeta.ru3-ն: Ամերիկյան ավիաընկերությունը հրաժարվել է տղային թողնել ինքնաթիռ ավելորդ քաշի պատճառով: Շենեի ընտանիքը մեկ շաբաթ […]

Երեւանի եւ Փարիզի քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով  Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին  ու Խնկո Ապոր անվան գրադարանին […]

Բագրատյանը 96 թ-ից դա է ասում /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրտյանը օրերս ԱԺ նիստում ասաց, որ կառավարությունը իր առաջարկները նախապես չի ընդունում, այլ որոշ ժամանակ հետո է ընդունում: Henaran.am-ը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչու են այդպես անում: Նախարարի պատասխանը՝ տեսանյութում:

Թվաբանական սխա՞լ, թե…՞ . օրվա կադր

Սրճարաններից մեկում Henaran.am-ի թղթակցին հետաքրքիր հաշիվ ներկայացրին: Սկզբում մտածեցինք՝ գուցե  թվաբանական վրիպա՞կ է… Բայց մյուս կողմից էլ համակարգչային ծրագրով է ապահովում հաշվի մատուցումը: Իսկ ամեն հաճախորդից 10 դրամ՝ այնքան էլ վատ մեթոդ չէ հարստանալու համար… 

Արթուր Բաղդասարյանը շվեյցարացի պաշտոնյանների հետ քննարկել է Հայաստանի` Մաքսային Միությանը միանալու գործընթացը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի