13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանրամասներ “Թեփ Արմենի” սպանությունից

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց ‘ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:

Կատարվեցին դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական այլ միջոցառումներ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ նույն օրը երեկոյան, ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նժդեհ Ենոքյանը:

Ավելի ուշ ”Արմավիր” բժշկական կենտրոնից ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն` Սարդարապատ գյուղի բնակիչ Ք. Ավետիսյանը: Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է հայրենի գյուղում` ցերեկվա ժամը երկուսի սահմաններում:

Ոստիկանները պարզել են, որ Ք. Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին: Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, ”ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է: 

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ