21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Վաչե Գաբրիելյանը նախանձում է կնոջը

Ինչու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կամավոր կերպով չի մասնակցում Կենսաթոշակային կուտակային համակարգին: Նախարարը լրագրաողների հարցին պատասխանեց` 1974 թ-ից շուտ է ծնվել, և նախանձում է իր կնոջը, ով պարտադիր պետք է օգտվի այս համակարգից: ”Ես մասնակցելու խնդիր ունեմ, ես շատ եմ նախանձում կնոջս, ով ունի երաշխավորված կայուն ապագա: Կամավորին մասնակցելու տրամաբանությունը հետևյալն է, պետք է […]

Դամասկոսում պայթյունի հետեւանքով երեք գեներալ է զոհվել

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 31 մարդ, տեղեկացնում է Газета.ru-ն: Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի բանակային տրանսպորտային բազայում: Պայթյունի զոհ են դարձել կառավարական զորքերի զինծառայողները, այդ թվում նաեւ 3 գեներալներ եւ 1 բրիգադային գեներալ: Կան նաեւ վիրավորներ:

Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եկկողմ համագործակցությունը խորացնելու առումով կարեւոր եւ օգտակար համարեց երկու խորհրդարանների համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը: Նիստին ԱԺ փոխնախագահը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ […]

Վիեննայում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: 

ԶԼՄ-ների ազատության հարցում Հայաստանի վիճակը բարվոք է

“Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-երի ազատության դիտարկում” ծրագրի շրջանակներում  Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում անց է կացվել ուսումնասիրություն: Մամուլի ազատության կենտրոնի փորձագետ Միքայել Զորյանը ներկայացրեց 2-րդ փուլի արդյունքները:    “Այստեղ զուտ դրված է մամուլի ազատության խնդիր եւ հետազոտությունը որակին չի վերաբերում: Ծրագրի նպատակն է` պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը ԱլԳ երկրներում` բարձրացվելով տեղեկացվածությունը տարածաշրջանում […]

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ […]

Սեռական հարաբերություն ունենալ` պետական գաղտնիքներ իմանալու համար. նոր աղանդ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը հայտարարեց, որ ի հայտ է եկել նոր աղանդ, որը կոչվում է “Արևաբուժություն” և նշեց, որ  նորահայտ աղանդը հանդես է գալիս  հակաքրիստոնեական քարոզներով: Սևակ Հովհաննիսյանի տեղեկությունների համաձայն` աղանդի ղեկավարը ոմն տիկին Կիման է, ով հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն:  “Իրենք […]

Գտել են Կազանում կործանված ինքնաթիռի “սեւ արկղերը”

Մասնագետները հայտնաբերել են Կազանի օդանավակայանում կործանված Boeing-737 ինքնաթիռի “սեւ արկղերի” գտնվելու վայրը, փոխանցում է Взгляд-ը։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչելիս է եղել Կազան եւ վայրէջքի պահին ընկել եւ պայթել է, ինչի արդյունքում մահացել է 51 հոգի:  Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունն ու օդաչուների սխալը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի