21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Մեդալ Եվրոպայի առաջնությունից

Նոյեմբերի 15-18-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 81կգ քաշային կարգում Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Քոլեջի սան Անդրանիկ Չափարյանը /81կգ, մարզիչ Ա.Բաբայան/ նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար Չափարյանը վստահ առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Մելվին Սչոլի նկատմամբ, մինչ այդ Անդրանիկը կարողացել էր առավելության հասներ Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական մրցումներում սա Ա.Չափարյանի […]

Ազնավուրը` Վարդան Պետրոսյանի համար

Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել օգնել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին` ստորագրելու համար միջնորդագիրը:  ”Սիրելի ընկերներ… Օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք:Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ”: Հիշեցնենք, դատարանը բավարարել է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված […]

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Գոռ Ղլեչյանը Henaran.am–ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են “Քանկոր” սիրտանոթային բժշկության կենտրոն: Նշենք, որ Պետրոսյանը “Դատապարտյալների հիվանդանոցում” էր: “Վերջինս սրտի հետ կապված բողոքներ ուներ, եւ ըստ գործող կարգի, նրան տեղափոխել ենք նեղ բժշկական մասնագիտական հիվանդանոց: Կալանավորի հետազոտությունից հետո պարզ կլինի բուժման […]

Իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-յան հանրագրում գրում է.  ”Մեկ օրից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա, իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները: Ադրբեջանի զինված ուժերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են թույլ տալիս, ինչին մարտական հենակետում անձամբ եմ ականատես եղել: Հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող […]

Մովսիսյանը իրեն չի խղճա

Ռուս հայտնի մասնագետ Վալերի Նեպոմնյաշչին, ով ներկա պահին զբաղեցնում է Մոսկվայի ՛՛ԲԿՄԱ՛՛-ի նախագահի խորհրդատուի պաշտոնը, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանից:՛՛Բարիոսն ու Մովսիսյանը տարբեր ոճի խաղացողներ են: Մովսիսյանը մարդ- գոլ է, իսկ Բարիոսը ավելի շատ սիրում է խաղալ կարճ փոխանցումներով: Բայց համոզված եմ, որ ՛՛ԲԿՄԱ՛՛-ի դեմ հանդիպմանը կխաղա Մովսիսյանը: Թեկուզ […]

Տղամարդը սիրելիին վերադարձնելու համար առեւանգել է նրա փոքր եղբորը

Մերձբայկալում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի առեւանգման մեջ: Նա նման բան է արել, որպեսզի վերադարձնի իր սիրելիին, ով այդ տղայի քույրն է: 14-ամյա դեռահասը երկու օր պատանդ է մնացել, փոխանցում է NEWSru.com-ը: Տղային ազատել են կիրակի երեկոյան: Նա ասել է, որ տղամարդը ուրբաթ երեկոյան իր հետ կապվել է հեռախոսով եւ խնդրել […]

Տարոն Մարգարյանը հանձնարարել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների […]

Կարգապահական վարույթ նախարարի որդու փաստաբանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 15.11.2013թ. որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: News.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը «…Իսկ թե որ մասով է նա […]

Իմ նման տղերքին պետք չէ գտնվել դաշտում. Բոստանջյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական զարգացումները հետապդնում են հնարավորինս ազգային անվտանգության պահպանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Բոստանջյանի անվտանգության հարցերից ելնելով են կայացվում տարբեր քաղաքական որոշումներ: Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին` նա ասաց. ”Բյուջեն կարող է լինել իրատեսական, այն չի կարող համարվել մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի