03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Գոռ Ղլեչյանը Henaran.amի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են “Քանկոր” սիրտանոթային բժշկության կենտրոն: Նշենք, որ Պետրոսյանը “Դատապարտյալների հիվանդանոցում” էր:

“Վերջինս սրտի հետ կապված բողոքներ ուներ, եւ ըստ գործող կարգի, նրան տեղափոխել ենք նեղ բժշկական մասնագիտական հիվանդանոց: Կալանավորի հետազոտությունից հետո պարզ կլինի բուժման հետագա ընթացքը”,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Պատասխանատուի խոսքով, առանձնահատուկ բան չի արվել Վարդան Պետրոսյանի նկատմամբ: “Բոլոր կալանավորներին կամ դատապարտյալներին երբ անհրաժեշտ է լինում մասնագիտական հետազոտություն տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց”,-եզրափակեց Ղլեչյանը:  

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ