21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տղամարդը սիրելիին վերադարձնելու համար առեւանգել է նրա փոքր եղբորը

Մերձբայկալում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի առեւանգման մեջ: Նա նման բան է արել, որպեսզի վերադարձնի իր սիրելիին, ով այդ տղայի քույրն է:

14-ամյա դեռահասը երկու օր պատանդ է մնացել, փոխանցում է NEWSru.com-ը:

Տղային ազատել են կիրակի երեկոյան: Նա ասել է, որ տղամարդը ուրբաթ երեկոյան իր հետ կապվել է հեռախոսով եւ խնդրել տնից դուրս գալ: Փողոցոմ տղամարդը աշակերտին սպառնացել է դանակով եւ ստիպել գնալ իր հետ:

Ըստ նախնական տվյալների` 26-ամյա կասկածյալն ավելի վաղ հանդիպում էր առեւանգված տղայի 20-ամյա քրոջ հետ: Իր այս քայլով  նա փորձել  է հասնել հարաբերությունների վերսկսմանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ