09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է երեք ուղևոր

Նոյեմբերի 20-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել ”ՎԱԶ-2105” և ”ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով ”ՎԱԶ-2105”-ի ուղևորը` 1956 թ. ծնված Սիմոն Հարությունյանը, և ”ՎԱԶ-2101”-ի 2 ուղևորները` 1963 թ. ծնված Վարուժան Գալստյանը և 1963 թ. ծնված Արտյոմ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վանաձորի երկու բուհ-երի ճակատագիրը

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳՆ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Վանաձորի երկու բուհ-երի՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղի միավորման գործընթացը: Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է երկու բուհ-երում էլ: ՛՛Շատ կոնստրուկտիվ էին հանդիպումները՛՛,-ԿԳ նախարարի խոսքով՝ ինքը լսել է Պոլիտեխնիկի և ՎՊՄԻ-ի դասախոսների մտահոգությունները: Աշոտյանն ընդգծեց, որ այնտեղ հասկանում են, […]

Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հրավերին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրվելուն եւ նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է, եւ պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել, գրում է թուրքական “Միլլիյեթ”-ը։ Նա նշել է, որ իրենց ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խնդիրների լուծումը: Դավութօղլուն, […]

Կառավարությունը մերժում է պատգամավորներին

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավորների ներկայարցած առաջարկությունը՝ փոփոխություններ և լրացումներ կատարել ՛՛ԱԺ կանոնակարգ՛՛ և ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքներում : Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր կառավարության նիստում նշեց, որ իրենք դեմ չեն, որ ՀՀ գլխավոր դատախազը տարին մեկ անգամ հաղորդում ներկայացնի Ազգային ժողովում և պատասխանի պատգամավորների հարցերին։ ՛՛Դա ավելի հրապարակային կդարձնի դատախազության գործունեությունը՛՛,-ասաց նախարարը։ Սակայն Կառավարության համար պարզ […]

Հայտնի են աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները

Երեկ ուշ երեկոյան Ուրուգվայ – Հորդանան խաղից հետո հայտնի դարձան աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները: Վերջին մասնակիցը դարձավ Ուրուգվայը, որը ընդհանուր 5-0 հաշվով հաղթեց Հորդանանին:Ահա աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները: Եվրոպա. Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Խորվաթիա, ՀունաստանԱսիա. Ճապոնիա, Հրվ. Կորեա, Ավստրալիա, ԻրանՀս. Ամերիկա. Կոստա Ռիկա, ԱՄՆ, Հոնդուրաս, ՄեքսիկաՀրվ. […]

Հետեւել ՛՛Հանրայինի՛՛ օրինակին

Օրերս Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպումը՝ ոլորտի հարցերով մտահոգ մի քանի մտավորականների հետ, տեղի տվեց լրջագույն մտորումների, որոնք կցանկանայինք ներկայացնել լայն հանրության ուշադրությանը: Գաղտնիք չէ, որ մեր պետական և մասնավոր հեռուստաընկերությունների մատուցած ծրագրերից միանգամայն իրավացիորեն դժգոհ են հասարակության լայն շերտեր և հատկապես մտավորականությունը: Ավելին՝ վերջիններիս բազմաթիվ բողոքներն […]

Հյուրանոցների պակաս կա

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած է շուրջ 41 գլուխներից և սրա հիմնական նպատակը զբոսաշրջութան  ավելացումն է  ՀՀ-ում:  Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցում 140 երկրների մեջ ՀՀ-ը 79-րդ-ն է՝ նախարարի փոխանցմամբ:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե հատկապես որ ցուցանիշներով […]

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի Աստղիկը դեռ հիվանդանոցում է

Ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն դեռեւս ապաքինման փուլում է: Նա “Էրեբունի” բժշկակական կենտրոնում է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: Բժիշկների գնահատմամբ, Աստղիկի կյանքին վտանգ չի սպառնում. մի  քանի օրից տանը կլինի:  Ինչ վերաբերում է հարցաքննությանը, ապա, ըստ մեր աղբյուրների, Աստղիկ Ա.-ն նախնական ցուցմունք է տվել: “Քննչական գործողություններ իրականացվել են այնքանով, […]

Մոսկվայում շարունակվում են օտարերկրացիների զանգվածային ձերբակալությունները

Նախօրեին Մոսկվայի Լյուբլինո թաղամասում գտնվող “Մոսկվա” առեւտրի կենտրոնում անցկացված ստուգումներից հետո ձերբակալվել է հազար օտարերկրացի, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հարկ է նշել, որ արդեն որերորդ օրն է` Մոսկվայում հատուկ միջոցառումներ են իրականացվում` անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար: Երեկ «Սադավոդ» շուկայից բերման է ենթարկվել 600 օտարերկրացի:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի