04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը մերժում է պատգամավորներին

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավորների ներկայարցած առաջարկությունը՝ փոփոխություններ և լրացումներ կատարել ՛՛ԱԺ կանոնակարգ՛՛ և ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքներում :

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր կառավարության նիստում նշեց, որ իրենք դեմ չեն, որ ՀՀ գլխավոր դատախազը տարին մեկ անգամ հաղորդում ներկայացնի Ազգային ժողովում և պատասխանի պատգամավորների հարցերին։

՛՛Դա ավելի հրապարակային կդարձնի դատախազության գործունեությունը՛՛,-ասաց նախարարը։ Սակայն Կառավարության համար պարզ չէ պատգամավորների ներկայացրած երկրորդ փոփոխության առաջարկը։ Նրանք, մասնավորապես, առաջարկել են, որ հարակից զեկուցմամբ հանդես գա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Իսկ Թովմասյանի խոսքով՝  անհասկանալի են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է ներկայացվեն հանձնաժողովի նախագահի կողմից, քանի որ, ըստ նախարարի, հաղորդման վերաբերյալ իրավական հետևանքներ առաջացնող գնահատական տալը դուրս է օրենսդիր իշխանության մարմնի լիազորությունների շրջանակներից։

Հրայր Թովմասյանը ընդգծեց, որ կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ